Գործնական քերականություն

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:Անցավ,  կարող, գրի:

Մի մարդ անցավ իմ կողքով, նման էր մի ծանոթին։

Տարիները արագ անցան։

Շորս կարողի մոտ տարա։

Կարո՞ղ է ես հոգեբան դառնամ։

Քո դասը գրի։

Սեղանին դրված էր գրի թուղթը։

2. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:

Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:

Ճանապարհին պատուհանից դուրս նայելու ժամանակ մտքի ծովն ընկա։

Երբ սխալ եմ լինում ցանկացած վեճում լեզուս փակ եմ պահում։

Նա հինգ մատի պես գիտեր մաթեմատիկա։

Նկատողություն անելու ժամանակ ինքը թևերը ծալած նստել էր։

Ֆիզկայից հետո էժան պրծանք։

Արցունքները կուլ էր տալիս, որ լաց չլինի։

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն մտքին էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը անտեսող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել էին, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող  սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Հին ժամանակներին ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց սարսափի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորություն է դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել  չի կարելի:

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1. Տրված նույնանուն բառերով կազմի՛ր նախադասություններ:

Կարգին, կուրանա, աղոտ, դուրս եկավ:

Կարգին կինո գտանք։
Աշակերտների կարգին հետևիր։

Այդքան էկրանին նայելով կուրանալույա։
Դեռ կուրացած ժանգ արծաթից մատնություններ են անում

Աղոտ կերպով մարդու կերպարանք նշմարեցի:
Աղոտ աղցան էր շատ։

Գործից դուրս եկավ։
Լավ հոգեբան է, դուրս եկավ։

2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիդ իմաստով,
 բ) որպես դարձվածք:

Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:

Այնքան բերանի բաց թողեց մինչև լեզուն չորացավ։
Վաղից լեզուն չորացավ։

Ջուրը չտեսած՝ բոբիկացան արդեն, շատ էին սպասում լողալուն։
Ջուրը չտեսած՝ բոբիկացավ, միշտ առաջ է ընկնում։

Այնքան մոտիկ եկավ շշուկով բան ասելու համար, որ ականջիս հասավ։
Նոր ականջիս հասան այդ լուրերը։

3. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվի էր դուրս եկել  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտքին դրեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համը տեսնել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության դեմն առել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն արյան մեջ խեղդելով, քաղաքները գրավելով, կրակի ճարակ դարձնելով  ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի գլխին խփեց, հրամայեց նեղուցի հախից գալ խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջարդը տվողներին  հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց թռցնել գլուխներն այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց գլուխը մտավ, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնամուխ եղան  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ տեղն ու տեղը ճամփա ընկնելու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին մատաղ արեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում սիրտ արեց  ու անցավ:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը պատերազմում է  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա մտադրեց  միայն նրա համար, որ ուզում էր թուզը համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանությանը արգելել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն ճնշելով քաղաքները գրավելով, այրելով ու հողին հավասարեցնելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց:Քսերքեսը զայրացավ, հրամայեց նեղուցը ոչնչացնել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ջախջախիչներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատել այն մարդկանց, որոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդիկ հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնարկեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ միանգամից ճամխավարվեցին`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհ մատուցեց: Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց  ու անցավ:



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы