3.Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:
օրինակ՝ C + O2 → CO2
ՕԱ
C- 0
O2 — 0
CO2 = C+4 / O-2
Mr (CO2)= 12+16+16=44
Ֆիզիկական հատկությունները: Թթվածինը անգույն, անհամ և անհոտ գազ է, ջրում համեմատաբար քիչ է լուծվում (100 ծավալ ջրում 20°C ջերմաստիճանում լուծվում է 3,1 ծավալ թթվածին): Թթվածինը քիչ ծանր է օդից. 1 լ թթվածինը նորմալ պայմաններում կշռում է 1,43 գ, իսկ 1 լ օդը՝ 1,29 գ: (Նորմալ պայմաններ՝ կրճատ՝ ն. պ., համար- վում են 20°C ջերմաստիճանը և 760 մմ սնդ. սյուն. ճնշումը կամ 1 մթն. ≈ 0,1 ՄՊա): 760 մմ սնդ. սյուն. ճնշման դեպքում և -183°C ջերմաստիճանում թթվածինը հեղուկանում է, իսկ -218,8°C-ում՝ պնդանում:
Քիմիական հատկությունները: Տաքացնելիս թթվածինը բուռն կերպով փոխազդում է բազմաթիվ նյութերի հետ, ընդ որում՝ անջատվում է ջերմություն և լույս: Այդպիսի ռեակցիաները կոչվում են այրման ռեակցիաներ: (Այրման ռեակցիաներին դուք ծանոթ եք բնագիտության դասընթացից): Եթե թթվածնով՝ Օշ, անոթի մեջ իջեցնենք առկայծող ածուխ (նկ. 8), այն կշիկանա մինչև սպի- տակելը և կայրվի: Որոշելու համար, թե ինչ նյութ է առաջացել, անոթի մեջ ավելացնում են կրաջուր։ Վերջինս պղտորվում է, քանի որ ածխի այրման ժամանակ առաջանում է ածխածնի (IV) օքսիդ.
Оставьте комментарий