1. Անհատական նախգծերի ներկայացում։
2. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:
Հարկ է նշել, որ ստորերկրյա տաք ջրերի օգտագործման տեսանկյունից ողջ աշխարհին օրինակ է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն գործածում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասունանում, նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն ջերմուկներից մեկը մեր Ջերմուկ է: Այդ բարձրադիր վայրը վառելիք հասցնելը շատ թանկ է արժենում: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:
3. Հոմանիշներից յուրաքանչյուրով նախադասություն կազմի՛ր:
ա) Պաշտպանել, պահպանել:
Ես ինքս ինձ կարող եմ պաշտպանել։
Ես այն գիրքը պահպանել եմ քո համար։
բ) Պատրվակով, շնորհիվ:
Այս պատրվակով ես բացակայեցի դասից։
Քո շնորհիվ ես սովորեցի ֆիզիկան։
գ) Դրդել, մղել:
Դրդել դեպի վատը։
Մղել դեպի լավը։
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Տրված բառերի բոլոր հոմանիշեերը գրի՛ր ըստ իմաստների սաստկության:
Օրինակ`
Կռվել — վիճել, գժտվել, ընդհարվել, իրար ուտել, պատերազմել Քամի-հով, զով, զեփյուռ, մրրիկ, փոթորիկ
Ձայն-աղաղակ, ճիչ, կանչ, հնչյուն
վախ-ահ, սարսափ, սոսկում
գեղեցիկ-սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ
տգեղ-գեշ, տգեղադեմ, կոպտադեմ
շատ- բազում, բազմաթիվ, մեծաթիվ, մեծաքանակ
ցանկություն-տրամադրություն
ծիծաղել-ժպտալ, խնդալ, հռհռալ, կարկաչել, կչկչալ
2. Տրված բառերով ու արտահայտություններով. փոխարինի՛ր տեքստի համապատասխան հոմանիշները: Ստացված և տրված տեքստերը համեմատի՛ր. ո՞րն է`
ա)ավելի խոսակցական,
բ)ավելի վերամբարձ:
Թագավորների, քարաբեկորով, ստվերագծերով, ավազների մեջ, մտածել, ճզմում են, ելնում են, ձգվում են, ահռելի, մեծասքանչ, ասես թե, անսովոր, ներքև, ձեռակերտ, մեր օրերում, այն ժամանակ:
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազուտներում տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են երևում: Բուրգերն են` եգիպտական փարավոնների դամբարանները: Վիթխարի ու վեհասքանչ այդ բուրգերը կարծես անապատի ավազներից են հառնում ու ճնշում մարդուն իրենց արտասովոր չափերով ու խիստ ուրվագծերով: Բուրգի ստորոտում կանգնած դժվար է պատկերացնել, որ այդ հսկայական քարե սարերը մարդու ձեռքով են կերտված: Ժամանակին դրանք քարերի առանձին մեծ բեկորներով են կառուցվել: ժամանակակից երեխաները այդպես խորանարդիկներով են բուրգեր կառուցում
Լիբիական մեռյալ անապատի տաք ավազների մեջ, տասնյակ կիլոմետրեր զարմանալի կանոնավոր սարեր են ձգվում: Բուրգերն են` եգիպտական թագավորների դամբարանները: Վիթխարի ու մեծասքանչ այդ բուրգերը ասես թե անապատի ավազներից են ելնում ու ճզմում մարդուն իրենց անսովոր չափերով ու խիստ ստվերագծերով: Բուրգի ներքևում կանգնած դժվար է մտածել, որ այդ ահռելի քարե սարերը մարդու ձեռակերտած են: Այն ժամանակ դրանք քարերի առանձին մեծ քարեբեկորներով են կառուցվել: Մեր օրերում երեխաները այդպես ավազներով են բուրգեր կառուցում։
Առանձ փոփոխությունների տեքստը ավելի վերամբարձ է, իսկ փոփոխվածը ավելի խոսակցական։
Оставьте комментарий