Ոչինչ կիսատ մի թող

ամեն դեպքում ոչինչ կիսատ մի թող

բառերը նախադասություն չեն դառնում
ոչ միայն տրամաբանական իմաստի,
այլև վերջակետի բացակայության պատճառով

ավարտուն նախադասությունը կարևորիր
գեղեցիկ բառաշարքերից

մտածիր՝
խոսելուց առաջ,
լսելուց հետո

խոսելիս մի մոռացիր բառերի կարևորությունը

ճիշտ բառեր ընտրիր՝
որպես ճիշտ հագուստ
համապատասխան ոչ միայն տրամադրությանդ,
այլև եղանակին ու միջավայրին

երկար քայլիր.
ճանապարհը երբեք նույնը չի լինում,
անգամ երբ նույնն են փողոցներն ու տները

միշտ ինչ-որ մեկին հանդիպելու
հավանականություն կա

կարևորիր հանդիպումները
նորերը՝ մաքրագրվելու
հները՝ չմոռանալու համար

մի վախեցիր փոփոխություններից.
եթե քեզ նախկինում ամեն ինչ ավելի էր դուր գալիս
փաստ չէ, որ հիմա նույն կերպ կզգաս այն, ինչն արդեն անցել է

ուր էլ ձգտես
միևնույն է
ճանապարհդ հետևելու է մտքերիդ

ամենից առաջ ինքդ հետևիր մտքերիդ

ավելի շատ երկինք նայիր
թանգարան գնա
Մաքս Ռիխտեր լսիր
Դոստոևսկի կարդա

ու ամեն դեպքում
ոչինչ կիսատ մի թող

հատկապես նախադասությունները թղթերին

Վերլուծում

Վերնագրից արդեն կարող ենք գալ եզրակաթության, որ իմաստը նրանում է, որ պետք չէ կիսատ թողնել այն ինչ սկսել ես։ Պետք է այն անել մինչև վերջ և ձեռները բաց չթողնել։ Կարող է ինքդ քո համար տարբեր բաներ բացահայտես կամ մարդ գտնես, որը կփոխի քո կյանքը դեպի լավը։

մի վախեցիր փոփոխություններից

Պետք չէ վախենալ փոփոխություններից։ Կարող է այդ փոփոխությունները ճիշտ լինեն և օգնեն ապագայում։

Վերնագիր`Ոչինչ կիսատ մի թող

Հեղինակ`Լիլիթ Բաղդասարյան

Աղբյուր`հղում



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы