Աշխատանք դասարանում
1. Օգտվելով տրված բառերից` բացատրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:
1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր, բայց նա չէր նկատում: Եփվել Բարկությունից արյունը եռում էր երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում: բորբոքվել
2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:
Ընկերացել է դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: ընկերություն անել
Ընկերացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Միանալ
Մինչև քաղաք ընկերանամ քեզ, որ մենակ չգնաս: Ուղեկցել
3.Կռել, թակել, գանահարել, քննել:
Ավազակներն այնպես էին ծեծել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Գանահարել
Այնպես համառորեն է ծեծում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ կա: թակել
Երկաթը տաք-տաք են ծեծում: Կռել
Այդ հարցն այնքան ծեծեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում: Քննել
4.Ավարտել, վերջը տալ (ուտել):
Գործը վերջացնելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում: Ավարտել
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան: Վերջը տալ
2. Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Ես դարձել եմ հոգեբան։ Նա ետ դառձավ երկիր։ Պատճառ դառնալ։
3.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:
Ես վերջացրեցի այս տունը։ Ես իմ տանը նստած գիրք եմ կարդում։ Առեվտրի տուն։
4. Տրված բառերը գրի՛ր տեքստում հանդիպող հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատ՛իր:
Տարի, ծածկոց, ձգողություն, բացատրություն տալ, մասին, լինել,հողագունդ, հայտնի դառնալ, ազդեցություն:
1687 թվականին Իսահակ Նյուտոնը բացատրել է Երկրագնդի ջրային թաղանթի վրա երկնային մարմինների ներգործության պատճառը: Դա տեղի է ունեցել այն նույն թվականին, երբ հրապարակվել էր տիեզերական ձգողականության վերաբերյալ օրենքը:
1687 տարուն Իսահակ Նյուտոնը բացատրություն է տվել Երկրագնդի ջրային ծածկոցի վրա հողագունդ մարմինների ազդեցության պատճառը: Դա եղել է այն նույն թվականին, երբ հայտնի է դառել տիեզերական ձգողության մասին օրենքը:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Բաց թողնված տառերը լրացրու՛:
Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության պայմաններում վատ է զգում նրան պատում է երկյուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խաթարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մրրիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչյունը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:
2. Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:
1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելի կտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն սւմեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղած բանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:
3. Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:
Տղան լուռ մոտեցավ մորը: Խոսակցական
Տղան անձայն մոտեցավ մորը:
Տղան անլսելի մոտեցավ մորը: Գեղարվեստական
Նա դեռ նստած ուտում էր: Խոսակցական
Նա դեռ նստած խժռում էր: Արագ ուտել
Նա դեռ նստած լափում էր: Բացասական իմաստ
Բժիշկը հետն ինչ-որ խոտ էր բերել: Բառբառային
Բժիշկը հետն ինչ-որ բանջար էր բերել: Խոսակցական
Մտնողը դուրեկան մի աղջիկ էր: Գեղարվեստական
Մտնողը հմայիչ մի աղջիկ էր: Խոսակցական
Оставьте комментарий