Կենդանիների և մարդու լողալը

Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից, որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամ
նրա մակերևույթին: Փոփոխելով մարմնի ծավալը ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը: Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ, որի ծավալը հեշտությամբ փոփոխվում է: Պոչը թափահարելով ձուկը կարողանում է տեղաշարժվել և հայտնվել տարբեր

խորություններում: Մեծ խորություններում, որտեղ ջրի ճնշումը մեծ է, լողափամփուշտը սեղմվում է, ձկան մարմնի ծավալը փոքրանում, և նա չի բարձրանում, այլ լողում է տվյալ խորությունում: Վեր բարձրանալիս ձկան լողափամփուշտն ու մարմնի ծավալը մեծանում են, և նա լողում է փոքր խորություններում: Սատկած ձուկը միշտ լողում է ջրի երեսին, քանի որ այդ դեպքում ձկան մկաններն ամբողջովին թուլացած են, և լողափամփուշտն առավելագույնս փքված վիճակում է։ Կետերը ջրում իրենց խորասուզման մակարդակը կարգավորում են մեծաացնելով կամ փոքրացնելով թոքերի ծավալը:
Մարդու մարմնի միջին խտությունը նույնպես մոտ է ջրի խստությանը: Դա է պատճառը, որ երբ մարդը լրիվ սուզվում է ծովի ջրում` ջրից դուրս թողնելով միայն քիթն
ու բերանը, չի խորասուզվում: Այս դեպքում նրա վրա ազդող ծանրության ուժը հավասարակշռվում է արքիմեդյան ուժով: Սակայն այդպիսի վիճակն անկայուն է, երբ մարդը ջրից դուրս է հանում ձեռքը կամ գլուխը, նրա վրա ազդող արքիմեդյան ուժը փոքրանում է, և նա սկսում է խորասուզվել: Ջրի մակերևույթին մնալը կամ խորասուզվելը պայմանավորված է նաև ջրի աղիության աստիճանով: Քաղցրահամ ջրում, որը փոքր է մարդու մարմնի միջին խտությունից, լողալ չիմացող մարդը սուզվում է, իսկ բավականաչափ աղի ջրում, որի խտությունը մեծ է մարդու մարմնի միջին խտությունից, նա կարողանում է պառկած մնալ ջրի մակերևույթին:

5382056 3774x2148 #holliday, #flipper, #snorkling, #activity, #PNG images,  #malediven, #summer, #sea, #underwater, #summer activity, #water ripples, # ocean, #snorkeling, #snorkel, #people, #swimming, #water, #swim wear,  #aerial, #swimming in sea, #top ...

Աղի պարունակությունը մեծացնելիս մեծանում է ջրի խտությունը և, հետևաբար, նրա մեջ ընկղմված մարմնի վրա ավելի մեծ արտամղող ուժ է ազդում: Այդպիսի ջրում լողալը շատ ավելի հեշտ է:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы