Ճամփորդություն դեպի Գառնի

Ուրբաթ օրը մենք գնացել էինք մեկ օրյա ճամբորդության։ Ժամը 9:30 շարժվեցինք դեպի Չարենցի կամար։ Այնտեղ արտասանեցինք Չարենց և նկարահանվեցինք։

Մյուս կանգառն էր Գառնիի հեթանոսական տաճարը։ Այնտեղ ես շատ լուսանկարվեցի, որովհետև փոքրիկ ժամանակ եմ տեսել տաճարը, դրա համար հիմա ավելի տպավորիչ էր։ Ամենատպավորիչն էր մեծ աստիճանը, քանի որ ընկերուհիս այդտեղ ընկավ։ Մեր ուսուցչուհին պատմեց Ցառնի տաճարի պատմությունը։ Հետո ուսումնասիրեցինք կառուցվածքը և առանձնահատկությունները։

Հետո արդեն սկսեցինք այցելել տարբեր եկեղեցիներ։ Սուրբ Աստվածածին եկեղեցում արեցինք ընդմիջում։ Խաղացինք խաղեր գնդակով և նույնպես շատ լուսանկարվեցինք։ Նաև գնացել ենք Գառնի Գեղարթ, որտեղ մտանք եկեղեցի։ Այնտեղ վառեցինք մոմերը և դուրս եկանք։ Մինչև եկեղեցի մտնելը ուսուցչուհին մեզ շատ տեղեկատվություն այդ տեղի մասին։

Ամենատպավորիչն էր Գառնիի հեթանոսական տաճարը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы