Մեր դասարանում ամենավատը այն է, որ մենք միասնական չենք և ամեն մեկն ունի իր առանձին խումբը, տնակը։ Կան ոչ սովորող խմբեր(սովորաբար տղանները), կան սովորող խմբեր(դա իմ և իմ ընկերուհիների խումբն է), կան սովորողներ, բայց նրանք ուրիշների բլոգներից վերցնում են և ստում են, որ իրենք են արել։ Կարելի է հասկանալ, որ մեր դասարանը միասնական չէ, խմբերը իրար հետ մեկ-մեկ կռիվ են անում(խոսքերով), բայց դա ոչ միշտ է լինում։
Ամենաշատը ինչով մենք նման ենք դա չսիրել դպրոցը և դաս անելը, քանի որ իմ կարծիքով աշակերտ չկա, որը սիրում է դպրոցը(ինչքան էլ այն երազանքի դպրոցը չլինի)։
Մենք տարբերվում ենք բնավորությամբ, հումորով և ընդհանրապես ամեն ինչով։ Ես ինքս եմ մի քիչ տխրում, երբ հասկանում եմ, որ 5 տարուց ավել ես այս դպրոցում եմ սովորում և մի քիչ էլ չգիտեմ իմ հետ սովորող մարդկանց։
Մեկ խաղ կա, նրա անունն է «brawl stars», այս խաղն է մեզ կապում, բայց ոչ բոլորն են այն խաղում։
Оставьте комментарий