Վայրի վարազը սրում էր իր ժանիքները ծառին քսելով, երբ կողքով աղվեսն անցավ։ Աղվեսը միշտ առիթ էր փնտրում իր բարեկամներին ծաղրելու համար։ Այսպիսով, նա ցուցադրություն արեց՝ անհանգիստ նայելով, կարծես վախենալով ինչ-որ թաքնված թշնամուց։ Բայց Վարազը շարունակեց անելիքը:
-Ինչո՞ւ ես այդպես անում-, վերջապես հարցրեց աղվեսը ծիծաղելով, — ոչ մի վտանգ չկա:
— Ճիշտ է,— պատասխանեց Վարազը,— բայց երբ վտանգը հասնի, անելու համար ժամանակ էլ չի լինի։ Այդ ժամանակ իմ ժանիքները պետք է պատրաստ լինեն հարձակվելուն, թե չէ ես կտուժեմ։
Թարգմանությունը կատարվել է անգլերենից։
Оставьте комментарий