1. Տեքստը փոխադրի՛ր յոթ-ութ նախադասությամբ:
Առյուծը քնած էր: Մի մուկ եկավ ու բարձրացավ նրա մարմնին, սկսեց վազվզել նրա վրայով: Առյուծը զարթնեց ու բռնեց նրան:
Հենց այն է, ուզում էր խժռել, մուկը խնդրեց.
-Բա՛ց թող ինձ, ես քո լավության տակից դուրս կգամ:
Առյուծը քահ-քահ ծիծաղեց, թե մո՞ւկը պիտի իրեն լավություն անի:
Մի օր առյուծն ընկավ որսորդների ճանկը: Նրանք առյուծին պարանով կապկպեցին ծառին: Առյուծը ցավից ու վիրավորանքից մռնչում էր: Նրա զարհուրելի ձայնն ամբողջ անտառը բռնել էր, բայց ո՞վ կմոտենար. բոլոր գազանները թաքնվել էին: Մուկը վազելով եկավ, կրծեց պարանն ու ազատեց նրան:
Երբ արդեն հեռու էին մարդկանցից, մուկն ասաց.
-Այն ժամանակ ծիծաղեցիր ինձ վրա և չհավատացիր ինձ, հիմա իմացի՛ր, որ մուկն էլ կարող է երախտահատույց լինել:
2. Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հեևությունն արվի:
Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
Մի մարդ կար, որը ուներ ընկեր, որի հետ ծանոթ էր շատ վաղ ժամանակներում և պնդում էր, որ շատ լավ գիտի նրան։ Նրանք սկսել էին իրենց ընկերությունը 6 տարեկանում, երբ գնում էին դպրոց։ Նրանք դասընկերներ էին։ Այս պահին արդեն 7-րդ դասարան են և նույնպես շատ լավ են շփվում։
Մի օր իրենցից մեկը որոշեցի միայնակ զբոսնի և նկատեց մի շատ տարօրինակ խումբ։ Ինքը հագնված էր սև շորերի մեջ, բայց նրա երեսը երևում էր։ Այդ խումբը սկսեց մոտիկանալ նրան և սկսել ուժեղ խփել։ Ինքը մի կերպ տեսավ մի մարդ, որը շատ էր նման իր մանակության ընկերոջը։ Այդ պահին շատ հիասթափվեծ և հասկացավ, որ մարդուն ըստ իր արարքի են ճանաչում։
Оставьте комментарий