Հորթը

Հորթը
Օրը թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջն ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջին,
Թփերում կորած կածանի վրա,
Կարծես քանդակված մի տերև լինի
Մոր լեզվի հետքը ճակատին նրա:
Խոնավ սևահողն իր խոնավ դնչին,
Թփի տակ նստել, որոճում է լուռ…
Մասրենու մի ոստ կպել է պոչին
Եվ թվում է, թե էլ չի պոկվելու:
Ականջի մեկը կախել է մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ է որսում,
Կախ ականջի տակ, կիսախուփ աչքից
Արցունքի բարակ առուն է հոսում:
                                                                                                                                                  Կանաչ փրփուր է կաթում շրթունքից,
Եվ կանաչել է լեզուն բերանում…
Իսկ աչքից բխած առվի ակունքին
Մի ճանճ է իջել ու չի հեռանում:
Մորթն է թրթռում, երբ ճոճվող թփի
Տերևը  հանկարծ քսվում է նրան,
Եվ թրթռում է մորթի հետ նրբին՝
Ծաղկած մասրենու ստվերը վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկության աչքեր, դուք եք այդ հորթին
Մասրենիների արանքից  նայում:


Հարցեր և առաջադրանքներ՝
1. Բառերը էլ.  բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Ձորալանջ-լեռան լանջ, անփույթ-փնթի, կածան-ճանապարհ, որոճալ-ծամել, հորովել-գութաներգ:


2. Նկարագրի՛ր հորթին ըստ բանաստեղծության:

Հորթը հանգիստ էր, վայելում էր կյանքը։


3. Նկարագրի՛ր հորթին շրջապատող բնությունը:

Մասրենիրներ կային, դաշտեր, սարեր, քամի կար։


4. Բացատրի՛ր հետևյալ փոխաբերությունները՝ ա. Հովերն են խաղում ձորալանջն ի վար…

Ձորալանջին քամի է։

բ. Հորովելներ են ոլորվում դաշտին

Դաշտերում երգ է լսվում։

5. Բանաստեղծության մեջ արտահայտված զգացումը մեկ բառով ինչպես կանվանես:

Հանգստություն


6. Տեքստի բոլոր գոյականները դարձրու հոգնակի:

Օրեր թեքվում է դեպի մայրամուտ,
Հովերն են խաղում ձորալանջեր ի վար,
Երկարում են խիտ ստվերներն անփույթ
Եվ կամաց-կամաց խառնվում իրար:
Մի հորթ է նստել թեք ձորալանջերին,
Թփերում կորած կածանների վրա,
Կարծես քանդակված մի տերևներ լինեն
Մոր լեզուների հետքերը ճակատների նրանց:
Խոնավ սևահողներն իրենց խոնավ դնչերին,
Թփերի տակ նստել, որոճում են լուռ…
Մասրենիներին ոստեր կպել են պոչերին
Եվ թվում է, թե էլ չեն պոկվելու:
Ականջներից մեկը կախել են մի քիչ,
Իսկ մեկով ինչ-որ ձայներ են որսում,
Կախ ականջների տակ, կիսախուփ աչքերից
Արցունքների բարակ առուներն են հոսում:
                                                                                                                                        Կանաչ փրփուրներ են կաթում շրթունքներից,
Եվ կանաչել է լեզուների բերաններում…
Իսկ աչքերից բխած առուների ակունքին
Մի ճանճեր են իջել ու չեն հեռանում:
Մորթիներն են թրթռում, երբ ճոճվող թփերի
Տերևները  հանկարծ քսվում են նրանց,
Եվ թրթռում են մորթիների հետ նրբներին՝
Ծաղկած մասրենիների ստվերները վրան…
Հորովելներ են ոլորվում դաշտերին,
Սարերի վրա գառներ են մայում…
Մանկությունների աչքեր, դուք եք այդ հորթերին
Մասրենիների արանքից  նայում են:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы