Սահյանական ընթերցումներ
Անունդ տալիս
Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:
Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որ մի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:
1. Դուրս բեր մգեցված բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ Ալևոր-ծեր, ծիծեռ-ծիծեռնակ, մատուռ-փոքր եկեղեցի, վեմ-պինդ քար, որմ-պատ, խոռոչ-փոս, վարսաթափ-փռված մազեր, ցուպ-դագանակ, հայրեն ու տաղիկ-բանաստեղծության տեսակններ, առվույտ-երեքնուկ:
2. Դուրս բեր քեզ դուր եկած ամենագեղեցիկ նկարագրությունը։
Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ
3. Դու ի՞նչ ես հիշում Հայաստան ասելիս։
Ես հիշում եմ Հայաստանի պատմությունը` շատ հին ժամանակներում և այն, որ ինքը եղել է ծովից ծով։ Հայաստանը իմ մոտ ասոցացվում է Մեսրոպ Մաշտոցի և շքեղ սարերի հետ։
Оставьте комментарий