1. Ուշադրություն դարձրո՛ւ տրված սահմանական, հրամայական, ըղձական, ենթադրական, հարկադրական եղանակների բայերին և պատասխանի՛ր հարցերին:
Ա. Կազմում եմ, հիանում ես: Կազմելու են, հիանալու եք: Կազմել ենք, հիացել է: Կազմեց, հիացանք: Կազմում էիր, հիանում էինք: Կազմել էի, հիանում էիր: Կազմելու էին, հիանալու էիր:
Բ. Կազմի՛ր, կազմեցե՛ք, հիացիր, հիացե՛ք,
Գ. Կազմեմ, հիանաս: Կազմեիր, հիանայինք:
Դ.Կկազմեմ, կհիանաս: Կկազմեիր, կհիանայինք:
Ե. Պիտի կազմեմ, պիտի հիանաս: Պիտի կազմեիր, պիտի հիանայինք:
Բայի ո՞ր եղանակը ներկա ժամանակ ունի: Սահմանական եղանակ(Ա)
Բայի ո՞ր եղանակն ընդամենը մեկ ժամանակ և մեկ դեմք ունի: Հրամայական եղանակ(Բ)
Ո՞ր եղանակներն են կազմվում ըղձականից, ինչպե՞ս են կազմվում: Ենթադրական(Դ) եղանակի ժամանակ բառին ավելանում է կ տառը և հարկադրականը(Ե) բառին ավելանում է պիտի բառը։
Ո՞ր եղանակն ունի ամենաշատ ձևերը: Սահմանական եղանակը
2. Ընդգծված բայերի իմաստային տարբերությունը բացատրի՛ր:
Գտի՛ր, թե իմաստի տարբերությունն ի՞նչ ձևով է արտահայտվում:
Ա. Մեր պարտեզում վարդի թուփ է աճում: -Բ.Մեր պարտեզում վարդի թուփ ենք աճեցնում: Ա-ում թուփը ինքն իրան աճում է, իսկ բ-ում մենք ենք պատճառ դառնում, որ թուփը աճի։
Ա. Ջերմասեր բազմաթիվ բույսեր ու կենդանիներ ոչնչացան ու անհետացան:- Բ. Ցուրտը բազմաթիվ ջերմասեր բույսեր ոչնչացրեց ու անհետացրեց: Ա-ում կենդանիները անհետացան, իսկ բ-ում ցուրտն էր պատճառը
Ա. Գարնանը ձյունը հալվում է ու գոլորշիանում:- Բ. Գարնան արևը ձյունը հալեցնում ու գոլորշիացնում է: Ա-ում ձյունը ուղակի հալվում է, իսկ բ-ում արևն է պատճառը, որ ձյունը հալվեց։
3. . Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու ու փորձի՛ր բացատրել այդ անունը: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
խոսել-խոսեց նել, (խոսեց րի), վախենալ-վախեց նել (վախեց րի):
Վազել-վազեցնել(վազեցրի), պարել-պարեցնել(պարեցրի), աշխատել-աշխատեցնել(աշխատեցրի), ուտել-ուտեցնել(ուտեցրի), կարմրել-կարմրացնել(կարմրեցրի), սովորել-սովորեցնել(սովորեցրի), խմել-խմացնել(խմեցրի), շփոթել-շփոթեցնել(շփոթեցրի), լռել-լռեցնել(լռեցրի), վստահել-վստահեցնել(վստահեցրի), հագենալ-հագեցնել(հագեցրի), մոտենալ-մոտեցնել(մոտեցրի), մերձենալ-մերձեցնել(մերձեցրի):
4. Նախորդ վարժության՝ պատճառական դարձրած բայերով բառակապակցություններ կազմիր` ո՞ւմ կամ ի՞նչը հարցին պատասխանող բառեր ավելացնելով:
Վազեցնել երեխաներին, պարեցնել պարողին, աշխատեցնել մարդկանց, ուտեցնել Ալեքսին, կարմրացնել հացը, սովորեցնել Մարիամին, խմացնել Պողոսին, շփոթեցնել մայրիկին, լռեցնել Ավետին, վստահեցնել հեռախոսին, հագեցնել
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. .Սխալ կազմած պատճառական բայերն ուղի՛ր:
Քնեցնել, հաշտեցնել, լռացնել-լռեցնել, ուտացնել-ուտեցնել, լսեցնել, ճերմակեցնել, կարմրացնել-կարմրեցնել, վախացնել-վախեցնել, աշխատացնել-աշխատեցնել, հնչեցնել, պարզեցնել, ցավեցնել, վստահացնել-վստահեցնել, ծառայացնել-ծառայեցնել, ապրացնել-ապրեցնել:
2. Տրված բայերը պատճառակա՛ն դարձրու: Պատճառական դարձնող մասնիկն ընդգծի՛ր:
Օրինակ`
ա) զգալ- զգացնել
բ) մեծանալ – մեծացնել,(մեծացրի)
գ) հագնել- հագցնել (հագցրի)
ա) Խաղալ-խաղացնել, դողալ-դողացնել, եռալ-եռացնել, թվալ-թվացնել, հավատալ-հավատացնել:
բ) Փոքրանալ-փոքրացնել, լավանալ-լավացնել, վատանալ-վատեցնել, բարեկամանալ-բարեկամացնել, թշմանալ-թշմացնել, մանրանալ-մանրացնել, հզորանալ-հզորազնել, բարձրանալ-բարձրացնել, քարանալ-քարացնել:
գ) Հասնել-հասցնել, թռչել-թռցնել, տեսնել-տեսցնել, փախչել-փախցնել, փակչել-փակցնել, կպչել-կպցնել:
Оставьте комментарий