Մայրամուտ

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:


1.Նկարագրիր մայրամուտը:

Երբ մայրամուտ է լինում ժայռի ստվերը արևին է չոքում, հով է լինում։


2.Օրվա որ պահն ես սիրում, ինչո՞ւ:

Երեկոն, որովհետև երեկոյան ամեն ինչ շատ ավելի խաղաղ է լինում, հանգիստ և շատ հաճելի եղանակ։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы