Սահյան
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
1. Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո ամեն ինչ ավելի պայծառ է, համերաշխ, հանգիստ և ուրախ։
2. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…։
Կանաչ խոտեր, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խոր ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, բարի արև։
3. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, ավելի բառերը տալիս են բանաստեղծությանը ռիթմ։
4. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
5. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Իմ կարծիքով այս բանաստեղծությսն փոխաբերական իմաստը նրանում էր, որ երբ քո բոլոր դժվարությունները լուծում ես կամ հաղթահարում ամեն ինչ ավելի հեշտ, հանգիստ և պայծառ է թվում։
6.Բառարանի օգնությամբ բացատրի՛ր հավք, խոնարհ, տափաստան բառերը :
Հավք-թռչուն, խոնարհ-հնազանդ, տափաստան-խոտով ծածկված։
Оставить комментарий