Աշխատանք դասարանում

է․ Ընդգծված դերբայները այնպիսի դիմավոր ձևերով փոխարինի՛ր, որ համապատախանեն փակագծերում տրված եղանակավորմանը:


Ավելի դյուրազգաց ուղևորները առանձնանալ իրենցից :(ստույգ,հաստատ կատարված) Առանձնանում են

Անցել անտառապատ բլուրը, գտնել աղետի հետքերը:( հրաման) Անցի՝ր անտառապատ բլուրը, գտի՝ր աղետի հետքերը։


Շոգենավն անցնել նավաշինարանից, դուրս գալ ծովածոց, ու նորից զգացվել լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:(իղձ, ցանկություն)

Շոգենավն անցներ նավաշինարանից, դուրս գար ծովածոց, ու նորից ցգացվեր լիակատար ազատության գեղեցիկ խաբկանքը:


Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ լինել: (ենթադրաբար,պայմանով կատարելի)

Եթե ափը ծածկված լինի խիտ եղեգնուտով, այնտեղ ջրային թռչունների բներ կլինեն:


Դու հետևել նրանց և պարզել տեսակները: (անհրաժեշտություն, հարկադրանք)


Դու պիտի հետևես նրանց և պիտի պարզես տեսակները։

2. Տեքստում մի դեպքում տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս դեպքում երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:



Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես (ելնում են, պետք է ելնեն): Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ (ապահովում են, պիտի ապահովեն), որպեսզի լողունակությունը չկորցնեն:

  Մարդիկ ավելի խոր (քնում են, կքնեն), քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ (սուզվում են, կսուզվեն), կամ (չեն շնչում, չեն շնչի) ու (խեղդվում են, կխեղդվեն):

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես ելնում են: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ ապահովում են, որպեսզի լողունակությունը չկորցնեն:

Սահմանական եղանակ

Մարդիկ ավելի խոր քնում են, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ սուզվում են, կամ չեն շնչում ու խեղդվում են:

Առաջին տարբերակում դրված է սահմանական եղանակով, իսկ երկրորդում հարկադրական եղանակ։

Կետերը կաթնասուններ են, հետևաբար նրանք շունչ առնելու համար ժամանակ առ ժամանակ մակերես պետք է ելնեն: Բացի դրանից, նրանք թոքերի որոշակի ծավալ պիտի ապահովեն, որպեսզի լողունակությունը չկորցնեն:



Մարդիկ ավելի խոր կքնեն, քան կետերը: Դեղերով քնեցրած կետերը կա՛մ կսուզվեն, կամ չեն շնչի ու կխեղդվեն:

Առաջին տարբերակում գրված է սահմանական եղանակով, իսկ երկրորդում ենթադրական։


3. Բանաձևերի խնբերից յուրաքնչյուրին տո՛ւր տրված անուններից մեկը:


Ենթադրական եղանակ, հարկադրական եղանակ, հրամայական եղանակ, ըղձական եղանակ, սահմանական (սահմանում-որոշում, հաստատում, կարգավորում) եղանակ:

Ա. Գնում ես, գնալու ես, գնացել ես, գնացիր, գնում էիր, գնացել էիր, գնալու էիր:-սահմանական եղանակ
Բ. Գնաս,գնայիր-ըղձական եղանակ
Գ. Կգնաս, կգնայիր:-ենթադրական եղանակ
Դ. Պիտի գնաս,պիտի գնայիր:-հարկադրական եղանակ։
Ե. Գնա՛, մի՛ գնա:-հրամայական եղանակ

4. Կարդա՛ տրված մտքերը և լրացրո՛ւ վերջին նախադասությունը:



Բայի դեմք է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս, թե ո՛ւմ կամ ինչի՛ն է վերագրվում գործողությունը:
Բայի թիվ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որը ցույց է տալիս` մեկ,   մեկից ավելի առարկաների է վերագրվում գործողությունը:
Բայի ժամանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է գործողության կատարման ժամանակը:
Բայի եղանակ է կոչվում դիմավոր բայի այն հատկանիշը, որով արտահայտվում է խոսողի վերաբերմունքը կամ տեսանկյունը գործողության կատարման նկատմամբ:




Լրացուցիչ աշխատանք (տանը)

1․Տեքստում մի անգամ տեղադրի՛ր փակագծերում դրված առաջին բայաձևերը, մյուս անգամ` երկրորդները: Գտի՛ր ստացված տեքստերի իմաստային տարբերությունը:


Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները (անդրադարձնելու են, կանդրադարձնեն) Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները ( փոխարինելու են, կփոխարինեն) փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն (տալու են, կտան): Դրա համար (պահանջվելու է, կպահանջվի) 200 հազար քառ. կմ հայելի:

Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները անդրադարձնելու են Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները փոխարինելու են փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն տալու են: Դրա համար պահանջվելու է 200 հազար քառ. կմ հայելի:


Ֆրանսիացի գիտնական Քրիստիան Մարշալն առաջարկում է Լուսնի վրա տեղադրել հայելիներ, որոնք Արեգակի ճառագայթները կանդրադարձնեն Երկիր: Այդ դեպքում գիշերը կարելի է կարդալ և աշխատել՝ առանց արհեստական լուսավորության: Լուսնային հայելիները  կփոխարինեն փողոցային լապտերներին ու շինհրապարակներում, դաշտերում և այլուր գիշերներն աշխատելու հնարավորություն  կտան: Դրա համար կպահանջվի 200 հազար քառ. կմ հայելի:

Առաջին դեպքում գործողությունը կատարվում է սահմանական եղանակով, իսկ երկրորդ տարբերակում ենթադրական։


2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ ըղձական եղանակի համապատասխան  բայերով:



Գոնե մի օր կարգին եղանակ լինի որ կարողանանք մի քիչ նստել ծովափին ու ջրային հեծանիվ վարենք:
Գոնե մինչև ծովափ հասնենք, դրանից հետո ինքներս կգնանք:
Երանի թե մի քիչ երկար տևեր ուղևորությունը:
Շատ եմ ուզում, որ մի անգամ դելֆին տեսնեմ, մի քանի օր էլ ընկերություն անեմ հետը:
Եթե քամին ու փորձառու նվագները ծովին ունկնդրել, նրանք կասեն, թե նավի մոտով ինչպիս՞ ձկների վտառ է լողում:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы