Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները

Կարդա՛ Աղայանի ,,Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները,, հեքիաթի երկրորդ  մասը:

1.Գրավոր մեկնաբանեք հատվածները.

Ա. Առաջ Մութ աշխարհն էլ է եղել մեզանից մոտիկ,– ասում էր Գյուլնազ տատը։– Պատահել է, որ աղջկերքն իլիկ մանելիս՝ հանկարծ թելը կտրվել է, և իլիկը մի հորի միջով ընկել է Մութ աշխարհը։ Եթե իլիկ մանող աղջիկը մի բարի աղջիկ է եղել, Ներքի աշխարհի բարի պառավները նրա իլիկը վեր նետելով՝ ետ են դարձրել նրան։ Բայց հիմա Ներքի աշխարհն էլ է հեռացել մեզանից»։

Իմ կարծիքով այս հատվածը նրա մասին է, որ պետք է բարի լինել և քեզ կօգնեն ցանկացած իրավիճակում։

Բ. «Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Այս հատվածը ասում է, որ եթե դու բարի լինես քեզ ամեն ինչ հեշտ կհաջողվի, իսկ եթե չար չի հաջողվի


2. Գրե՛ք ձեր կարծիքը հեքիաթի վերաբերյալ:

Իմ կարծիքով հեքիաթը նրա մասին է, որ եթե օգնես բոլորին, բարի լինես և միայն քո մասին չմտածես քեզ հաստատ չեն թողնի դժվար իրավիճակում։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы