Օվկիանիա[1], Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արևմտյան կղզիների ու ատոլների հսկայական խմբերի հավաքական անվանում[2][3]։ Օվկիանիայի սահմանները պայմանական են։ Արևմտյան սահմանը համարվում է Նոր Գվինեա կղզին, արևելյանը` Զատկի կղզին։ Որպես կանոն, Ավստրալիան չի մտնում Օվկիանիայի մեջ, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի, Հեռավոր Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի կղզիներն ու կղզիախմբերը։ Աշխարհագրության երկրագրություն ճյուղը Օվկիանիան ուսումնասիրում է ինքնուրույն գիտության ճյուղ՝ Օվկիանագիտություն։
Ասիա, երկրագնդի ամենամեծ աշխարհամասը, Եվրոպայի հետ կազմում է Եվրասիա մայրցամաքը։ Հիմնականում գտնվում է արևելյան և հյուսիսային կիսագնդում։ Այն զբաղեցնում է երկրագնդի 8.7 %-ը և ցամաքի 30 %-ը։ Ասիայում է բնակվում մոտ 4.3 միլիարդ մարդ, որը աշխարհի բնակչության 60 %-ն է, Ասիայի բնակչությունը աճում է բավականին արագ, օրինակ՝ 20-րդ դարի ընթացքում բնակչությունը քառապատկվել է։ Տարածքը մոտ 43 միլիոն կմ² է, իսկ կղզիների հետ միասին՝ 44 միլիոն 363 հազար կմ²։ Ափագծերի երկարությունը 62 հազար կմ է, ամենաբարձր կետը Ջոմոլունգմա (Էվերեստ) գագաթն է (8848 մ), ամենացածրը Մեռյալ ծովի մակերևույթն է՝ 405 մ։
Ամերիկա[1][2] (իսպ.՝ América, պորտ.՝ América, ֆր.՝ Amérique)[3], աշխարհամաս, որ միավորում է երկու մայրցամաք` Հյուսիսային Ամերիկան և Հարավային Ամերիկան, ինչպես նաև մի շարք կղզիներ, այդ թվում` Գրենլանդիան։ Աշխարհամասն անվանում են նաև Նոր Աշխարհ։ Այս աշխարհամասը կարելի է բաժանել Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա և նրանցից արևելք ընկած կղզիները), Լատինական Ամերիկայի (մայրցամաքի իսպանախոս, պորտուգալախոս կամ ֆրանսախոս տարածքներ), Հարավային Ամերիկայի (Հարավային Ամերիկա մայրցամաքի պետություններ) և Կենտրոնական Ամերիկայի (Հյուսիսային Ամերիկայի պետությունները, որոնք գտնվում են Մեքսիկայից հարավ) և Կարիբյան ավազանը (Կարիբյան ծովի կղզիներն ու գաղութները,որոնք նախկինում կոչվում էին Վեստ Ինդիայի) տարածքները, որոնք կոչվում են Անգլո Ամերիկա[4]։ Ամերիկա աշխարհամասում է նաև աշխարհի ամենամեծ Գրենլանդիա կղզին։
Անտարկտիկա, Երկիր մոլորակի հարավային բևեռային շրջանն է, որի մեջ մտնում են Անտարկտիդան և հարող Ատլանտյան, Հնդկական և Խաղաղ օվկիանոսների հարավային մասերը (երբեմն այդ օվկիանոսների հարավային հատվածները միավորում են մեկ միասնական՝ Հարավային օվկիանոսի մեջ)։
Հարավային կիսագունդը և Անտարկտիդան
Այն գտնվում է Հարավային կիսագնդի Անտարկտիկ շրջանում՝ հիմնականում Անտարկիկ շրջանակի հարավային մասում. շրջապատված է Հարավային օվկիանոսով։ Տարածքը կազմում է է 14.0 քառակուսի կիլոմետր (5.4 միլիոն քառակուսի մղոն), ուստի այն համարվում է Երկրի մակերեսի հինգերորդ ամենամեծ մայրցամաքը Ասիայից, Աֆրիկայից, Հյուսիսային Ամերիկայից և Հարավային Ամերիկայից հետո։ Համեմատության համար նշենք, որ Անտարկտիկան Ավստրալիայից երկու անգամ մեծ է։ Անտարկտիկայի տարածքի 98% ծածկված է սառցե շերտով, որի հաստությունը կազմում է առնվազն 1 մղոն (1.6 կիլոմետր)։
Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը[1]։ 1,3 միլիարդ բնակչությամբ այն կազմում է աշխարհի բնակչության 16%-ը։ Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ[2][3], տարիքի մեդիանը 2012 թվականին կազմել է 19,7, երբ աշխարհի բնակչության մեդիանը 30,4 է[4]։ Չնայած հարուստ բնական ռեսուրսների առկայությանը, Աֆրիկան մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով վերջինն է աշխարհում, մասամբ պատճառը եղել է Աֆրիկայի երկարամյա գաղութացումը Եվրոպայի կողմից և Սառը պատերազմը[5][6][7][8][9]։ Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։
Եվրոպա, Երկրագնդի վեց աշխարհամասերից մեկը, որն ամբողջությամբ գտնվում է Հյուսիսային և մեծամասամբ Արևելյան կիսագնդերում։ Աշխարհամասը հյուսիսում սահմանակից է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսին, իսկ հարավից՝ Միջերկրական ծովին։ Համարվում է Եվրասիա մայրցամաքի ծայրարևմտյան հատվածը։
Եվրոպա
Տեսակ
աշխարհամաս և մայրցամաք
Ամենաբարձր կետ
Էլբրուս
Մակերես
10 186 000 կմ²[1]
Կազմված է
Հյուսիսային Եվրոպա[2], Northeastern Europe?[2], Հարավային Եվրոպա[2], Հարավ-արևելյան Եվրոպա[2], Արևելյան Եվրոպա[2], Արևմտյան Եվրոպա[2], Կենտրոնական Եվրոպա[2], Southwestern Europe?, Northwestern Europe?[2], Իտալիա և Բելգիա
Հյուսիսային կետ
71° հս․. լ. 24° ավ. ե.HGЯO
Հարավային կետ
36° հս․. լ. 6° ամ. ե.HGЯO
Արևելան կետ
56° հս․. լ. 41° ավ. ե.HGЯO
Արևմտյան կետ
52° հս․. լ. 10° ամ. ե.HGЯO
Մասն է
Եվրասիա, Ostfeste? և Երկիր
Աշխարհագրական տեղադրություն
Հյուսիսային կիսագունդ
Հայտնաբերում
մ․թ․ա․ 200 հազարամյակ և մ․թ․ա․ 1200 հազարամյակ
Անվանված է
Եվրոպա
ՔարտեզWikimedia | © OpenStreetMap
ՔարտեզWikimedia | © OpenStreetMap
Սկսած մոտ 1850 թվականից՝ Եվրոպայի և Ասիայի աշխարհագրական ջրբաժանը համարվում են Ուրալյան և Կովկասյան լեռները, Ուրալ գետը, Կասպից և Սև ծովերը, ինչպես նաև Սևծովյան նեղուցները[3]։ Չնայած «մայրցամաք» տերմինը ասոցացվում է ֆիզիկական աշխարհագրության հետ՝ ցամաքային սահմանը որոշակի առումով կամայական է և մի քանի անգամ վերաձևավորվել է՝ սկսած առաջին ձևավորումից, որն իրականացվել է դեռ անտիկ դարաշրջանում։ Եվրասիայի բաժանումը երկու աշխարհամասերի արտացոլում է արևելք-արևմուտք մշակութային, լեզվական և էթնիկ տարբերությունները, որոնք տարբերվում են տարածաշրջաններով, այլ ոչ բաժանարար գծով։ Աշխարհագրական սահմանը հաշվի չի առնում նաև քաղաքական սահմանաբաժինը, քանի որ Թուրքիան, Ռուսաստանը և Ղազախստանը համարվում են միջաշխարհամասային երկրներ։ Սահմանաբաժան հանդիսացող Կովկասյան լեռներն անցնում են նաև Վրաստանի և Ադրբեջանի տարածքներով, ինչը ենթադրում է, որ այս պետությունների տարածքների մի մասը նույնպես գտնվում է Եվրոպա աշխարհամասում։
Оставить комментарий