Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Բնութագրի՛ր Գյուլնազ տատին: Երեխայասեր էր, որովհետև շատ էր սիրում նրանց հետ խաղալ։


3. Առաջին հատվածից դուրս բեր կարևոր միտք արտահայտող տողը կամ տողերը և մեկնաբանի՛ր: Զարմանալի մի աշխարհ է մանկական աշխարհը․ ափսո՜ս, որ մարդ խելահաս եղած ժամանակ՝ է՛լ չի կարողանում մտնել այդ աշխարհը, որ իր առաջվան լսածները մեկ անգամ էլ լսե։ Ամենայն ինչ, որ մանկության ժամանակ մոտիկ էր, մեծացած ժամանակ հեռանում է. ինչ որ հեշտ էր՝ դժվարանում, ինչ որ պարզ և հասկանալի էր՝ խավարում է և անըմբռնելի դառնում։ Ինչքան հիմա ես հիշում եմ, մանկությանս ժամանակ մեզ համար ոչ։

Իմ կարծիքով այստեղ ասում էր, որ մանկությունը շատ հրաշալի բանն է։ Երբ դու փոքր ես, քո աշխարհը ավելի պայծառ է թվում, մեծ և ինչպես հեքիաթի մեջ։

4. Կարդա՛ տեղեկություններ Աղայանի մասին (բանավոր ներկայացնել դասարանում):

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։

Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։ Աղայանը գրել է բանաստեղծություններ, հեքիաթներ, վիպակներ:

Նա օժտված էր բնության զարմանալի զգացողությամբ և նկարչի նուրբ դիտողականությամբ: Աղայանի պոեզիայում առանձնանում են Հիշողություն, Ճախարակ, Սերմնացան, Մանուշակ բանաստեղծությունները, Տորք Անգեղ պոեմը:

Աղայանի մանկական բանաստեղծություններից շատերը Արեգակ Առավոտը գյուղում, Ճախարակ և այլն այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը: Նրա ամենահայտնի արձակ երկերն են Արություն և Մանվել, Երկու քույր վեպերը:



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы