Ի՞նչ են խոսում թռչունները

Այսօր իմ ծնունդն էր և ես հրավիրել եմ իմ ընկերներին տուն։ Երբ նրանք եկան, իրար հետ որոշեցինք գնալ նշել անտառում։ Մի տնակ վերցրեցինք մեկ շաբաթով ու սկսեցինք այն զարդարել։ Մյուս օրը գնացինք հավաքելու սնկեր, քանի որ իմ ընկերուհիները տարբերում են թունավոր սնկերը ոչ թունավոր սնկերից։ Հավաքելու ժամանակ տարօրինակ ձայն լսեցինք։ Սկսեցինք նայել դեսուդեն, որ գտնենք որտեղից է այդ ձայնը գալիս։ Որոշ ժամանակ անց ընկերներս հասկացան, որ թռչունների երգն է, բայց ես ուրիշ ձայն է լսում, այնենց տպավորություներ, ոնց որ ինչ-որ մեկ մեծ հեռավորության վրա խոսում է։ Սկսեցի գնալ ուր որ ձայնն է տանում և ավելի հստակ լսեցի բառերը։ Իսկապես շատ տարօրինակ էր, բայց հետո տեսա թռչունների փակվող բացվող բերանը, որը համընկնում էր այն բառերի հետ, որոնք ես լսում էի։ Այդ ժամանակ գլխի ընկա, որ կարող եմ հասկանալ թռչունների լեզուն։ Շատ զարմացա, երբ իմացա, որ նրանք խոսում են թե ու՞մ շորիկն է ավելի գեղեցիկ կամ ու՞մ օծանելիքը։ Շատ շատ էին կռվում, բայց եկան այն մտքի, որ երկուսն էլ լավն են և անցան իմ մասին խոսալու։ Ինձ շատ հաճելի էր լսել, որ նրանք լավ բաներ են ասում և ընդհանրապես չար չեն։ Չնայած, որ ես կարծում էի, որ նրանք չար են և վատ բաներ են խոսում մարդկանց մասին։ Երրորդ օրը պատմեցի երեկվա մասին, քանի որ երեկ արդեն գիշեր էր և չհասցրեցի պատմել։ Նրանք իհարկե չհավատացին, բայց հետո ապացուցեցի։ Դա շատ տարօրինակ էր, բայց ես կարծում եմ, որ ես միակ մարդն եմ, որը հասկանում է թռչուններենը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы