Միքելանջելոն շրջեց շուկայով, որտեղ մարմար էին վաճառում: Նա տեսավ մի գեղեցիկ քար և հարցրեց դրա մասին։
Սեփականատերն ասաց.
— Եթե ցանկանում եք այս քարը, վերցրեք այն անվճար, քանի որ այն պարզապես տեղ է զբաղեցնում: Տասներկու տարի ոչ ոք, նույնիսկ չհարցրեց նրա մասին։ Ես այս քարի մեջ պոտենցիալ չեմ տեսնում։
Միքելանջելոն վերցրեց քարը, մոտ մեկ տարի աշխատեց դրա վրա և ստեղծեց շատ գեղեցիկ արձան, որը գոյություն ունի։
Մեկ տարի անց, երբ Միքելանջելոն ավարտեց իր աշխատանքը, խանութի տիրոջը հրավիրեց իր մոտ, քանի որ ուզում էր ինչ-որ բան ցույց տալ նրան։ Սեփականատերը չէր հավատում իր աչքերին. նա ասաց:
— Որտեղի՞ց քեզ այս գեղեցիկ մարմարը:
— Չես ճանաչում? — ասաց Միքելանջելոն։
-Սա նույն տգեղ քարն է, որը տասներկու տարի սպասել է ձեր խանութի դիմաց։
Երբ կյանքը դժվար է թվում, գիտակցիր, որ Տիեզերքը պարզապես քեզ շատ է սիրում, որ քեզ մենակ թողնի: Նա չի կարող թույլ տալ, որ դուք մնաք այնպիսին, ինչպիսին կաք, քանի որ ձեզ վիճակված է լինել շատ ավելի լավը:
Թարգմանությունը կատարվել է ռուսերենից։
Оставить комментарий