Մրցանակը ստեղծվել է 1895 թվականին Ալֆրեդ Նոբելի կամքով․ նա նշում էր, որ մրցանակների գումարը պետք է լինի Նոբելյան հիմնադրամի տնօրինության տակ։ Եվս մեկ մրցանակ՝ տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը, ստեղծվել է 1968 թվականին Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից և շնորհվում է տնտեսագիտության բնագավառում ունեցած էական ներդրման համար[2]։ Յուրաքանչյուր մրցանակ շնորհվում է համապատասխան կոմիտեի կողմից. Շվեդիայի թագավորական ակադեմիան մրցանակներ է շնորհում ֆիզիկայի, քիմիայի և տնտեսագիտության բնագավառում, Կարոլինյան ինստիտուտը՝ ֆիզիոլոգիայի և բժշկության, իսկ նորվեգական նոբելյան կոմիտեն շնորհում է խաղաղության մրցանակները[3]։ Մրցանակակիրները ստանում են կրծքանշան, դիպլոմ և դրամական խրախուսանք, որը փոփոխվում է տարիների ընթացքում[2]։ 1901 թվականին Նոբելյան առաջին մրցանակակիրներին շնորհվել է 150 782 շվեդական կրոն, որը 2007 թվականի դեկտեմբերին կազմել է 7 731 004 շվեդական կրոն։ 2008 թվականին հաղթողների մրցանակը կազմել է 10 000 000 շվեդական կրոն[4]։ Մրցանակները շնորհվում են Ստոկհոլմի ամենամյա տոնակատարության ժամանակ՝ դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան տարելիցի օրը։
Մինչև 2012 թվականի սկիզբը Նոբելյան մրցանակը և տնտեսագիտության բնագավառում նոբելյան մրցանակը շնորհվել են 549 անգամ՝ 23 անգամ կազմակերպություններին և 830 անգամ՝ մարդկանց։ Նոբելյան 826 մրցանակակիրներից (չորսը՝ երկու անգամ), 43-ը կին է[5]։ Ընդ որում, առաջին կին մրցանակակիրը՝ Մարի Կյուրին, մրցանակին արժանացել է երկու անգամ՝ 1903 թվականին ֆիզիկայի (ամուսնու՝ Պիեռ Կյուրիի և Անրի Բեքերելի հետ համատեղ), իսկ 1911 թվականին՝ քիմիայի բնագավառում։ Աղջիկը՝ Իրեն Կյուրին, ևս 1935 թվականին քիմիայի բնագավառում արժանացել է նոբելյան մրցանակի։ Կանանց պարգևատրմամբ ռեկորդային էր[6] 2009 թվականը, երբ միանգամից հինգ կին արժանացավ Նոբելյան մրցանակի, այդ թվում՝ տնտեսագիտության բնագավառում առաջին կին մրցանակակիրը՝ Էլինոր Օսթրոմը[7]։ 2014 թվականին խաղաղության նոբելյան մրցանակի արժանացավ 17-ամյա Մալալա Յուսուֆզայը՝ դառնալով նոբելյան մրցանակի պատմության մեջ ամենաերիտասարդ մրցանակակիրը[8]։
Մրցանակակիրներ
Մարի Կյուրի, շնորհվել է մրցանակը 36 տարեկանում
Նրա ձեռքբերումները ներառում են «ռադիոակտիվության» տեսության զարգացումը, ռադիոակտիվ իզոտոպերի մեկուսացման տեխնիկան և երկու քիմիական տարրերի՝ ռադիումի և պոլոնիումի հայտնագործումը։
Պեռլ բակ, շնոհվել է մրցանակը 46 տարեկանում
1938 թվականին գրականության բնագավառում դարձել է Նոբելյան մրցանակի դափնեկիր «Չինացի գյուղացիների կյանքի բազմակողմանի, իսկապես էպիկական պատկերման և կենսագրական գլուխգործոցների համար»։
Բեթի Ուիլյամս, շնոհվել է մրցանակը 32 տարեկանում
Ուիլյամսը ղեկավարում է Երեխաների համաշխարհային հիմնադրամը և հանդիսանում է Երեխաների պաշտպանության միջազգային կենտրոնի նախագահը։
Оставьте комментарий