Ի՞նչ է ֆինան։ Հեղուկով լցված բշտիկ է, որի ներսում կա ապագա եզան երիզորդի գլխիկը և վզիկը։
Ինչպե՞ս է ընթանում եզան երիզորդի զարգացումը։
Բեղմնավորված հատվածները պոկվում են մարմնից և կղանքի հետ ընկնում արտաքին միջավայր: Մեկ օրվա ընթացքում որդն անջատում է 5−7 հատվածներ, որոնցում պարունակվում է մոտ 2 մլն. ձու:
Խոտաբույսերի հետ միասին այդ ձվերը կարող են թափանցել խոշոր եղջերավոր անասունի ստամոքս, որտեղ ձվից դուրս է գալիս թրթուռը:
Թրթուռը անցնում է աղիներ, ծակում աղիքի պատը և արյան հոսքով տեղափոխվում մկաններ:
Մարդը ինչպե՞ս է վարակվում Էխինակոկով։ Շներին, կատուներին կամ այլ փողոցային կենդանիներին սիրելիս, ձվերը կեղտոտ ձեռքերից անցնում են մարդու տարբեր օրգանների մեջ։
Оставьте комментарий