Աշխատանք դասարանում
Որոշյալ դերանուններ՝ ամբողջ, ամեն, ամեն ինչ, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, ողջը, համայն, ամենայն….
1. Դուրս գրի՛ր որոշյալ դերանունները, գրի՛ր հոլովը:
Աղջկա քնքուշ հոգին բոլորը(ուղղական) գիտեն:
Ամենքից(բացառական) շատ նա էր սպասում դրան:
Յուրաքանչյուրն(տրական) իր մասին էր մտածում:
Ամեն ոք(ուղղական) աշխատում էր չխախտել լռությունը:
Խոսեցին ամեն ինչից(բացառական):
Անորոշ դերանուններ՝ ինչ-որ, ոմն, որևէ, ովևէ, մի քանիսը, այլ, ուրիշ, ոմն-ոմանք մի քանի…
2. Կազմի՛ր տրված անորոշ դերանունների սեռ. հոլովը՝ ուրիշ-ուրիշի, մի քանիսը-մի քանիսի, այսինչ-այսինչի:
3. Գտի՛ր անորոշ դերանունները, որոշի՛ր պաշտոնը:
Ոմանք(ենթակա) արդեն անուշ երազներ էին տեսնում:
Եվ ուրիշ է(ստորոգյալ) կարոտս հիմա:
Իմ հոգում ինչ-որ(լրացում) անհանգստություն կար:
Ուշադրություն դարձրո՛ւ ուղղագրությանը՝ ովևէ, երբևէ, որևէ, երբևիցե, որևիցե:
Ժխտական դերանուններ՝ ոչ ոք , ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:
4. Կետերի փոխարեն դի՛ր ժխտական դերանուններ:
Ժխորի մեջ ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ տղայի սիրտը թրթռում էր:
Ամբողջը կավերեն, չի մնա ոչ մեկը:
Դեղին տերևն ընկավ քարին, ոչ մի շշուկ չլսվեց:
Ոչ ոք այնքան չի զարմանում, որքան այս մարդը:
Նա ոչ մի ահ չուներ, բացի հորից:
Ամեն ինչ մոռացել է, ոչինչով չի հետաքրքրվում, նույնիսկ թատրոնով:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Պարզի՛ր, թե Ա և Բ նախադասություններում ընդգծված դերանուններն ինչո՞վ են տարբերվում:
Ա. Որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
Բ.Ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որքա՞ն հարստություն է թաղվել ծովի խորքերում առաջին նավի խորտակման օրվանից:
Ա. Ե՞րբ են ձկները խավիար դնում:
Բ. Ուզում եմ պարզել, թե ե՞րբ են ձկները խավիար դնում:
Ա. Խեցու մեջ մարգարիտն ինչպե՞ս է գոյանում:
Բ.Ես նոր եմ իմացել,թե խեցու մեջ մարգարիտն ինչպե´ս է գոյանում:
Ա-ում հարցական դերանուն է, իսկ բ-ում հարաբերական։
2.Կետերը փոխարինի՛ր տրված դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:
Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:
Ե՞րբ է ջուր հավաքվում, այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե երբ է ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն Ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ո՞վ այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ցո՛ւյց տուր տեսնեմ , թե ով .այդպես գրավեց քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Оставьте комментарий