Կարդում ենք Չարենց
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ.
Ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն
– Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
1. Բացատրի՛ր բառերը՝ բոսոր,ղողանջ, հրե, բոց, գալիք։
Մուգ կարմիր, զնգոց, կրակել, կրակ, ապագա
2. Ի՞նչ գույն է փոխանցում բանաստեղծությունը։ Դո՛ւրս գրիր գույն արտահայտող բառերը։ Բանաստեղծությունը փոխանցում է կարմիր գույն։
Կարմիր, բոսոր հրե, բոց
3. Ի՞նչ տրամադրություն, զգացում է փոխանցում բանաստեղծությունը։
Փոխանցում է ոգևորության և ոգեշնչման տրամադրություն։
4. Փորձի՛ր մեկնաբանել բանաստեղծությունը։
Իմ կարծիքով բանաստեղծությունը ոգևորության մասին է։
Оставьте комментарий