Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
Առաջադրանքներ
1. Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ինչ է ուզում ասել Չարենցը: Իմ կարծիքով եղանակների միջոցով նկարագրում է ինչ-որ մեկին։
2. Բացատրի՛ր բառերը՝ հրանման, տոթ, բոթ: Կրակի(հուրի) նման, շոգ, վատ լուր
3. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր մակդիրները:
Ոսկի ամառ, ոսկի աշուն, անուշացած միրգ։
4. Ի՞նչ բառերով է Չարենցը ներկայացնում /ինչպիսի/ գարունը, ամառը, աշունը:
Դու իմ գարնան առավոտ-գարուն
Ամռան կեսօր դու իմ տոթ-ամառ
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած, -աշուն
5. Ո՞ր տողն է կրկնվում, քո կարծիքով այդ կրկնությունը ի՞նչ է տալիս բանաստեղծությանը:
<<Ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա…>> տողն է կրկնվում։ Գեղեցկություն։
Оставьте комментарий