Դերանուն

Դերանուն
Դերանուն-անվան դեր կատարող
Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինում են անվան դեր կատարող բառերով՝ դերանուններով:
Դերանունները լինում են ութ տեսակ


անձնական
ցուցական
փոխադարձ
հարցական
հարաբերական
որոշյալ
անորոշ
ժխտական
Անձնական դերանուններ մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ՝ առանց դրանք անվանելու:

Առաջին դեմք ՝ ես, ինքս,     մենք ինքներս
Երկրորդ դեմք՝ դու, ինքդ ,   դուք ինքներդ
Երրորդ դեմք՝ նա, ինքը,        նրանք, իրենք
1. Ես ինքս եմ կազմել բոլոր այդ փաստաթղթերը: Ո՞րն է ընդգծված հատվածի դերը նախադասություն մեջ: Երկու դերանվան գործածությունը նախադասության մեջ`սաստկացնում է ասելիքը։
2. Հայտնի է, որ Դուք հարգարժան մարդ եք: Ինչո՞ւ է Դուքը մեծատառ գրված: 

Մեծատառ գրելը հարգանքի նշան է։


3. Դուրս գրե՛ք անձնական դերանունները՝ նշելով դեմքն ու թիվը:
Կես ժամ անց ես(առաջին դեմք, եզակի թիվ) տնից դուրս եկա և քայլեցի ճանապարհով:


Երբ ես(առաջին դեմք ,եզակի թիվ) ներս մտա բակ, նա(երրորդ դեմք, եզակի թիվ) , պատշգամբում նստած, կարդում էր:


Մենք(առաջին դեմք, հոգնակի թիվ) լուռ առաջ քայլեցինք:


Նա(երրորդ դեմք, եզակի թիվ) առաջարկեց նստել:


Ես(առաջին դեմք, եզակի թիվ) լուռ էի, ոչինչ չունեի ասելու:


Քիչ անց մոտեցավ նա(երրորդ դեմք, եզակի թիվ):


4. Լրացրո՛ւ բաց թողնված անձնական դերանունները:
Տղան կքներ մինչև առավոտ, եթե դրսից եկող աղմուկը չարթնացներ նրան:
Մարդիկ գիշերային անձրևից հետո դեռ դուրս չէին եկել իրենց տներից: Նրանք շատ մրսկան են:
Նրանք քայլում էին խիտ թավուտում:
Քիչ հետո մենք գետափին էինք:

Անձնական դերանունների հոլովումը:
Անձնական դերանունները և այլ դերանունների մի մասն ունեն առանձնահատուկ՝ գոյականից տարբերվող հոլովում:

Ուղղական    ես   դու    նա       ինքը     մենք    դուք   նրանք    իրենք


Սեռական    իմ     քո     նրա     իր          մեր       ձեր     նրանց    իրենց


Տրական     ինձ    քեզ    նրան   իրեն   մեզ       ձեզ     նրանց     իրենց


Հայցական ինձ, քեզ, նրան, իրեն, մեզ, ձեզ, նրանց, իրենց 


Բացառական Ինձնից, քեզնից, նրանից, իրենից, մեզնից, ձեզնից, նրանցից, իրենցից


Գործիական Ինձնով, քեզնով, նրանով, իրենով, մեզնով, ձեզնով, նրանցով, իրենցով


Ներգոյական ինձնում, քեզնում, նրանում, իրենում, մեզնում, ձեզնում, նրանցում, իրենցում։

5. Որոշել դերանունի պաշտոնը տվյալ նախադասություններում:

Ես(ենթակա) նախանձում եմ աղջկան:
Հիմա տան տղամարդը դու(ստորոգյալ) ես:

6. Նախադասություններից առանձնացնել անձնական դերանունները, գրել դեմքը, թիվը, հոլովը:


Դու(երկրորդ դեմք, եզակի թիվ, ուղղական հոլով) միշտ սիրալիր ես:


Իրեն(երրորդ դեմք, եզակի թիվ, տրական հոլով) ուղեկցիր քո սենյակ:

Ինձնից(առաջին թիվ, եզակի թիվ, բացառական հոլով) խորհուրդ հարցրու:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы