Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:
Փոխադարձ դերանուններն են՝ իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
1. Ընդգծի՛ր փոխադարձ դերանունները, որոշի՛ր դրանց հոլովը:
Մեզ կյանքը նետեց միմյանցից(բացառական) հեռու:
Մենք չուզեցինք մեկմեկու(սեռական) կանչել:
Ընտանիքի անդամները հպարտանում էին իրարով(գործիական):
Հարցական դերանունները արտահայտում են հարցում :
Միայն ո՞վ դերանունն է, որ գոյականից տարբեր հոլովում ունի: Նայի՛ր հոլովման աղյուսակին և ասա ինչով է տարբերվում գոյականի հոլովումից:
Ուղղ. ո՞վ
Սեռ. ո՞ւմ
Տր. ո՞ւմ
Հայց. ո՞ւմ
Բաց. ո՞ւմից
Գործ. ո՞ւմով
Գրի՛ր ո՞վ դերանվան հոգնակին: Ովքե՞ր
Գրի՛ր ե՞րբ դերանվան սեռական և բացառական հոլովները: Երբվա՞, երբվանի՞ց
Գրի՛ր ո՞ր դերանվան հոգնակին: Որո՞նք
Ո՞վ կլուծի այս հարցը: Գրի՛ր ո՞վ հարցական դերանվան պաշտոնը:
Ենթակա
Քո ուզածն ի՞նչ է : Գտի՛ր նախադասության ստորոգյալը: Ի՞նչ է
Հարցական դերանունները արտասանվում են հարցական առոգանությամբ և կազմում են հարցական նախադասություններ: Հարցական դերանունների վերջին ձայնավորի վրա դրվում է հարցական նշան՝ ո՞վ, ե՞րբ ինչպիսի՞ և այլն: Բացառություն են ի՞նչը, ո՞րը, քանի՞երորդ, ո՞րերորդ, քանի՞սը:
2. Կետադրի՛ր նախադասությունները, ընդգծի՛ր հարցական դերանունները:
Ինչու՞ են քանդվում մարդկանց իրար միացնող կամուրջները:
Ինչի՞ց փշրվեց այն կարևոր թելը, որ պահում էր մեզ:
Ո՞վ կհասկանա ինձ:
Դու կռվել ես նրա հետ, ինչի՞ համար:
Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասության կապը, հարաբերվելը մյուսին:
Օր՝. Ինչ աղբյուրից մարդ ջուր խմի, էն աղբյուրը քար չի գցի:
Ով աշխատի, նա կուտի:
Հարաբերական դերանունները հոլովվում են հարցական դերանունների պես և նախադասության մեջ կատարում են նույն պաշտոնները, ինչ որ հարցականները
1. . Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ: ինքը-զինվորի մասին է, նրան-խոսաքցին
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն: ինքն-որսորդի մասին է, նա-խոսկիցը
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել: իրեն-ինքն իրեն այսինքն գիտնականն նկատի ունի իրեն, նա-խոսակիցը
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում: Նա-խոսակիցը, ինքը-անծանոթը
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա: Նա-ընկերոջը, ինքը-հետախույզը
2. Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտեր, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են: Նա-ընկերը, ինքը-տղան
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է: Նա-տատիկը, իրեն-աղջիկին
Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է: Ինքը-աղջիկը, նրան-տատիկին
Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում: Իր-ծերուկի
Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում: Նրա-տղայի
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից: Ինքը-գայլը
Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից: Նա-ուրիշ մեկը, երրորդ դեմքը
Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը: Իմ կարծիքով ինքը, բայց նա-ն էլ կարող է փոխարինվել
3. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ`
Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը զինվորին էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը արևի շուրջը պտտվում է մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ պապիկս երեկոյան հյուրեր է ընդունելու:
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն եղբայրից բացի բոլորին վստահում է:
Оставьте комментарий