Ցուցական դերանուններ. մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, գործողության տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:
1.Ընդգծի՛ր ցուցական դերանունները:
Դա առաջին գրադարանն է Հայաստանում:
—Սա է իմ ասելիքը, ավելացնելու ոչինչ չունեմ:
-Ձեր ասած խանութը գտնվում է այստեղ՝ այս փողոցում:
Սա, դա, նա ցուցական դերանունները գործածվում են և՛ անձի, և՛ իրի փոխարեն:
Ցուցական դերանունների հոլովումը:
Ուղղական սա սրանք դա դրանք նա նրանք
Սեռական սրա սրանց դրա դրանց նրա նրանց
Տրական սրան սրանց դրան դրանց նրան նրանց
Հայցական սրան, սրանց, դրան, դրանց, նրան, նրանց
Բացառական սրանից, սրանցից, դրանից, դրանցից, նրանից, նրանցից
Գործիական սրանով, սրանցով, դրանով, դրանցով, նրանով, նրանցով
Ներգոյական սրանում, սրանցում, դրանում, դրանցում, նրանում, նրանցում
Այլ ցուցական դերանուններ ՝ այս, այդ, այն, այստեղ, այդտեղ, այնտեղ….
Ցուցական դերանունները կազմությամբ լինում են պարզ, բարդ:
2. Նշել տրված ցուցական դերանունների կազմությունը՝ այսքան, սա, այսչափ, նույնտեղ, այն, դա, այսպես, այնտեղ, այդ, սույն, մյուս, այնպիսի:
պարզ-սա, այն, դա, այդ, սույն, մյուս
բարդ-այսքան, այսչափ, նույնտեղ, այսպես, այնտեղ, այնպիսի
3. Սա ինձ համար ամբողջն է: Գտի՛ր ենթական:
Բնակարանի տերերը սրանք են: Գտի՛ր ստորոգյալը:
Оставьте комментарий