Աշխատանք դասարանում

1. Խմբագրեք պատմությունը ։

Գյուղում մի ծերուկ էր ապրում։ Նա աշխարհի ամենադժբախտ մարդկանցից մեկն էր։ Ամբողջ գյուղը հոգնել էր նրանից․ ծերուկը մշտապես մռայլ էր, թթված դեմքով։ Եվ որքան գնում, այնքան ավելի դժգոհ էր դառնում, այնքան ավելի թունոտ էին հնչում նրա խոսքերը։ Մարդիկ խուսափում էին նրանից. նրա դժբախտությունն անցնում էր շրջապատին։

Բայց երբ ծերունին արդեն ութսուն տարեկան էր, շատ անսպասելի բան պատահեց, այնպիսի բան, որ ոչ մեկի հավատը չէր գալիս։ Անհավատալի լուրը կայծակի արագությամբ տարածվեց

-Ծերունին այսօր երջանիկ է, չի բողոքում, նույնիսկ ժպտում է, դեմքը լրիվ փոխվել է։

Ամբողջ գյուղը հավաքվեց, ծերուկին հարցնում էին.

-քեզ ի՞նչ է պատահել, ի՞նչ է եղել։

-Ոչինչ, — պատասխանում էր ծերուկը, — ութսուն տարի ջանում էի երջանիկ լինել, բայց ոչինչ չստացվեց։ Ես էլ որոշեցի ապրել առանց երջանկության։ Ահա թե ինչու եմ երջանիկ։

2. Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ դժբախտ-անբախտ, հոգնել-խորջանալ, երջանիկ-ուրախ, ջանալ-ձգտել։

3. Տեքստից դուրս գրի՛ր հականիշ բառեր։ Դժբախտ-երջանիկ

4. Տեքստից դուրս գրի՛ր ածականներ։ Ամենադժբախտ, թթված, դժգոհ, անհավատալի, երջանիկ, դժբախտ։

5. Ներկայացրո՛ւ պատմության գաղափարը՝ ասելիքը։ Իմ կարծիքով, որ պետք է չփչացնել մարդկանց տրամադրությունը և երջանիկ լինելու համար պետք է հանգիստ լինել։

6. Պատմության համար վերնագիր հորինեք։ Դժբախտ ծերուկը



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы