Պատմում եմ իմ մասին

Ես Եվան եմ և այսօր մի քիչ կպատմեմ իմ մասին։ Ես 13 տարեկան եմ դարձել փետրվարի 15-ին։ Ես ամենաշատը սիրում եմ լսել երաժշտություն, զբոսնել մաքուր օդին և սիրում եմ թթվածին անձրևից հետո։ Սիրում եմ զբաղվել նկարչությամբ, հավաքել փազլ, սովորել երկրների դրոշները, նրանց տարածությունը և մայրաքաղաքները ։ Շատ եմ ուզում դառնալ կամ հոգեբան, որովհետև միշտ սիրել եմ հոգեբանությունը, կամ էսթետիկ բժշկուհի, որովհետև նրանք ավելի շատ են փող վաստակում։ Այս պահին ես երազանք չունեմ, որովհետև ես երազանքներ չեմ ունենում, այլ ունենում եմ նպատակներ, որոնց արդեն հասել եմ։ Միակ երազանքն է, որ մի քիչ ավելի շուտ գա ամառը, բայց դրա համար ես ոչինչ չեմ կարող անել։ Ամենասիրելի առարկան է Քիմիան, որովհետև ամենալավն եմ հասկանում։ Իսկ չսիրելին՝ պատմությունն է և անգլերենը․ դասատուները բոլորը լավն են, բայց ես մի քիչ չեմ սիրում այդ առարկաները։ Ես ունեմ գերմանական հովվաշուն, որի անունն է Արչի, ունեցել եմ նապաստակ՝ 2 հատ, կատու, փոքրիկ ձկնիկներ՝ 10-ից ավել, գերմանամուկ և երևի այսքանը։ Ունեմ եղբայր, անունն է Էդուարդ, բայց իմ ընտանիքը նրան ասում է Էդուլ, իսկ ես՝ Պենդլ։ Իմ սիրած գույններն են մուգ կարմիրը, մուգ կապույտը և մուգ կանաչը։ Տեսնում եմ շատ տարօրինակ երազներ, որոնք միայն պատմում եմ իմ ընկերուհիներին՝ Մարիամին, Անիին և Աստղիկին։

Այսքանը իմ մասին։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы