Ազատ ժամանակ

Անյա: Ինչո՞վ ես դու զբաղվում ազատ ժամանակ։

Պետյա: Ես սիրում եմ նայել սերիալներ և նստել համացանցի առջև։

Անյա: Ի՞նչ սերիալներ ես նայում։

Պետյա: Ես սիրում եմ կռիվ և կոմեդիա ժանրերով սերիալները։

Անյա: Դու օգտագործու՞մ ես քո համակարգիչը ամեն օր։

Պետյա: Ես խաղում եմ դրանով խաղեր և լսում եմ երաժշտություն։

Անյա: Ո՞ր մարզաձևին ես հաճախում։

Պետյա: Վոլեյբոլի և թենիսի։ Նաև շատ լավ լողում եմ։

Անյա: Քանի՞ անգամ ես շաբաթական գնում լողի։

Պետյա: Շաբաթը մեկ կամ երկու անգամ։ Բա դու՞: Դու ինչո՞վ ես սիրում զբաղվել ազատ ժամանակ:

Անյա: Ինձ դուր է գալիս հանդիպել ընկերներիս։

Պետյա: Որտե՞ղ ես դու սովորաբար գնում։

Անյա: Սովորաբար սրճարանում, բայց արձակուրդներին՚ ակումբ։ Մեկ-մեկ հավաքվում ենք իմ տանը, որովհետև սիրում եմ ուտելիք սարքել։

Պետյա: Դու կարողանու՞մ ես պատրաստել։

Անյա: Այո և ոչ վատ։ Մյուս անգամ մեզ հետ կգաս միասին սերիալներ կնայենք։

Պետյա։ Շնորհակալություն հրավերքի համար։ Հաճույքով։

Թարգմանությունը կատարվել է ռուսերենից։

Աղբյուր



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы