Կարդա՛ Թումանյանի ,, Իմ ընկեր Նեսոն,, պատմվածքը:
1. Առանձնացրու կարևոր միտք արտահայտող հատվածները:
— Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․ [ 146 ] Այժմ Նեսոյին հիշելիս միշտ էսպես եմ մտածում ու աշխատում եմ արդարացնեմ, լավացնեմ ու նորից սիրեմ էնպես, ինչպես սիրում էի էն ժամանակ։ Ուզում եմ՝ շարունակ էն խաղաղ, աստղալի լուսնյակ գիշերների Նեսոյի պատկերը լինի աչքիս առաջին, մտքիս միջին, բայց չի լինում, էլ չի լինում․ իսկույնևեթ առաջ է գալիս մի ուրիշ պատկեր, մի շատ ամոթալի ու ցավալի պատկեր։
2. Պատմվածքում կա՞ հարուստների և աղքատների հարաբերություն կամ տարբերություն: Այո,որովհետև կային շատ հատվածներ որտեղ ասում էր թե` Նեսոն աղքատ է, իմ ընկերները աղքատ են և շատ կեղտոտ ու պատռված շորեր ունեն և այլն։
3. Ներկայացրո՛ւ քո մտորումները պատմվածքի վերաբերյալ: Ամբողջ ստեղծագործությունը կարդալով ես եզրակացրեցի, որ Նեսոն նախանձում էր նրան ինչպես և նրա ընկերները։
Оставьте комментарий