1. Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. Ընկերներս ամրոցում մի-մի տուն ունեն:
Ա-խմբում տրված են քանակական բացարձական։ Բ-խմբում բաշխական։
2. Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ`հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական, տասներկու-տասներկու, հազար-հազար, քսանհինգական, վեցական:
Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար-հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց:
3. Բառի կրկնությամբ կամ ական ածանցով նոր թվականներ ստացի՛ր տրվածներից: Փորձի՛ր բացատրել , թե ստացված բոլոր թվականներն ինչո՛ւ են կոչվում բաշխական:Քառասուն, յոթանասուն, ութսուն, տասնութ, երկու հարյուր:
Քառասունական, յոթանասունական, ութսունական, տասնութ-տասնութ, երկու հարյուրական:
Այս թվանշանների կոչվում են բաշխական, որովհետև դրանք ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշակի թվային քանակով:
Оставьте комментарий