Մոռացված սեր

Սիրում էի երբեմըն քեզ…
Այժըմ ևս տակավին
Իմ սրտումը դու ապրում ես,
Բայց ոչ ուժով քո նախկին։


Առաջ հընչում էիր մաքուր,
Որպես աղոթք իմ հոգում,
Որպես սիրո նախանձ ու հուր՝
Տաք արյունս բորբոքում։

Այժմ՝ որպես վաղուց մեռած

Բարեկամի հիշատակ,
Կամ մանկության օրով սիրած
Մի հին երգի եղանակ…

Եվ անունըդ այժմ տալիս,
Էլ «հոգյակ» չեմ ես ասում,

Չեմ աշխատում քուն մտնելիս,
Որ քեզ տեսնեմ երազում։

Բայց զարմանքով երբեմնապես
Մտածում եմ ակամա,
Ինչո՞ւ էլ դու սիրելի չես,

Ինչո՞ւ ես քեզ մոռացա…

Գրավոր վերլուծում

Այս բանաստեղծությունը խոսում է նրա մասին, որ առաջ նրա սիրելի մարդուն շատ էր սիրում բայց հիմա այդքան չի սիրում իմչպես ինքը նախկին ժամանակ։ Նրա սիրելի մարդը առաջ շատ գեղեցիկ էր խոսում բայց հիմա սկսեց նրան թվա, որ որպես վաղուց մոռացված բարեկամի ձայն լինի։ Կարճ և կոնկրետ մա սկսեց մոռանալ իր սերին։



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы