Կարդա՛ ,,Մթնշաղի անուրջներ,, շարքի բանաստեղծությունները, առանձնացրո՛ւ քեզ դուր եկածները, գրի՛ր , թե ինչի մասին են, ինչ զգացումներ են արտահայտում։
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Հեռանալ…
Ինձ ամենաշատը դուր եկավ Մոռանալ, մոռանալ ամեն ինչ ամենին մոռանալ բանաստեղծությունը։ Ես սիրում եմ ավելի շատ տխուր բանաստեղծություններ դրա համար ընտրեցի նրան սովորելու անգիր և վերլուծելու համար։ Ստեղծագործությունը ասում է, որ ուզում է բոլորին մոռանալ, խորտակվել ցավերի մեջ միայնակ, ամեն ինչից հեռանալ։ Ինքը արտահայտում է իմ մոտ տխուր և մռայլ զգացմունքներ
Оставьте комментарий