Ածական

1.  Կազմի՛ր տրված ածականների գերադրական աստիճանը՝ վճիտ-ամենից վճիտ-ամենավճիտ, շքեղ-ամենաշքեղ-ամենից շքեղ-շքեղագույն, չար-ամենաչար-ամենից չար, բարձր-ամենաբարձր-ամենից բարձր- բարձրագույն, թանկ-ամենաթանկ-ամենից թանկ, քաղցր-ամենաքաղցր, ուժեղ-ամենաուժեղ-ամենից ուժեղ-ուժեղագույն,  տաք-ամենատաք-ամենից տաք, խոշոր-ամենախոշոր-ամենից խոշոր-խոշորագույն, ազնիվ-ամենաազնիվ-ամենից ազնիվ-ազնվագույն:

2. Առանձնացրո՛ւ որակական և հարաբերական ածականները: Փայտե, մարդկային, արդար, շռայլ, խիզախ, լեռնային, մայրական, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ:

Որակական-արդար, շռայլ, խիզախ, ամուր, բարձր, գեղեցիկ, շքեղ

Հարաբերական-փայտե, մարդկային, լեռնային, մայրական

3. Գտի՛ր սխալ բառերը՝ լավագույն, գեղեցկագույն, ամենալավ, ամենաճիշտ, ամենալավագույն, ամենամեծագույն, վարդագույն:

5. Կազմի՛ր տվյալ ածականների բաղդատական և գերադրական աստիճանները՝ փարթամ, ծանր, խոշոր: 

Փարթամ-ավելի ծանր, ամենափարթամ, ամենից փարթամ

Ծանր-ավելի ծանր, ամենածանր, ամենից ծանր

Խոշոր-ավելի խոշոր, ամենախոշոր, ամենից խոշոր խոշորագույն

4.Գրել տրված բառերի հոլովումները:

Աղջիկ, քաղաք, սեր, ձի, գարուն, կին, օր, մահ, հայր, մայր, գինի, տուն, անուն, գյուղ, ձուկ:

Արտաքին-աղջիկ(աղջկա) այլաձև հոլովում, քաղաք(քաղաքի), սեր(սիրո) այլաձև հոլովում, ճի (ձիու), գարուն(գարնան), օր(օրվա), գինի(գինու), անուն(անվան), գյուղ(գյուղի)

Ներքին-մահ(մահվան), կին(կնոջ), հայր(հոր), մայր(մոր), տուն(տան), ձուկ(ձկան), տուն(տան)

Կարդա՛ 

Ածականի տեսակները

Ածականները լինում են երկու տեսակ՝ որակական և հարաբերական: Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ այնպիսի հատկանշի, որը հատուկ է տվյալ առարկային՝ անկախ ուրիշ առարկաներից: Օրինակ՝ պղտոր գետ, կանաչ տերև:

Որակական ածականները կարող  են արտահայտել նաև գործողության հատկանիշ: Օրինակ՝ բարձր գնահատել, խիզախ մարտնչել:

Որակական ածականների արտահայտած հատկությունները համեմատելի են, օրինակ՝ Արաքսն ավելի մեծ գետ է , քան Հրազդանը:

Հարաբերական ածականներն արտահայտում են մեկ առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ, օրինակ՝ փայտե ձի, լեռնային օդ:

Հարաբերական դերանունները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ:

Որակական ածականի համեմատության աստիճաններ

Համեմատության աստիճանները երեքն են՝ դրական, բաղդատական, գերադրական: 

Դրական աստիճանը ածականի սովորական ձևն է:

Բաղդատական աստիճանը ցույց է տալիս տվյալ առարկայի առավել կամ պակաս լինելը ուրիշ առարկայի հատկության համեմատ: Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով պակաս, քիչ, նվազ, ավելի բառերը: Օրինակ՝ Սրանից ավելի գեղեցիկ անկյուն չես չէի կարող պատկերացնել:

Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից: Կազմվում է ամենա-, ագույն, ամենից ածանցների միջոցով: Օրինակ՝ ամենագեղեցիկ, ամենից գեղեցիկ, գեղեցկագույն:

Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ՝ օրինակ՝ ամայի, խուլ, բոբիկ և այլն: 

Լրացուցիչ աշխատանք (տանը)

Սկզբից տասը- տասներկու  նախադասություն ավելացրո՛ւ, որ ամբողջական տեքստ դառա:  
Ես 19 տարեկան մի տղա եմ և մի օր որոշեցի կանչել իմ ընկերներին իմ տուն։ Նրանք ընտրեցին խաղալ ռիսկ թե ճշմարտություն, երբ հասավ իմ հերթը ես ընտրեցի ռիսկ։ Մարկ կատակով ասեց, որ ես թռնեմ օդապարիկից և ես դա կատակով չընդունեցի։ Ես երկար էի մտածում բայց վերջը հասկացա, որ դա ինձ պետք է շատ էմոցիաններ ստանալու համար։ Ես արդեն այդտեղ եմ հասել և պետք է ինձ բացատրեն ոնց է պետք ճիշտ։ Ես շատ վախում էի, բայց վերջը կատարեցի։ Վերջապես ոտքիս մատներով շոշափեցի հողը, փորձեցի քայլ անել ու ընկա:  Օդապարիկը փլվեց վրաս: Մի քիչ մնացի այդպես, հողին ձուլված, նրա մասը դարձած: Կամաց-կամաց սկսեցին ձայներ մոտենալ: Կարոտին ու վերադարձի ուրախությանը ինչ-որ մեղմ ու խոր տխրություն խառնվեց:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы