Շիրակի դաշտերից

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…


Էլ. բառարանի օգնությամբ բացատրել բառերը՝ անծայր, ցնորք, լուսեղեն: Անծայր-չափ ու սահման չունեցող, ցնորք-երազ, լուսեղեն-լույսի նման գեղեցիկ։
Դուրս գրել և բացատրել փոխաբերաբար օգտագործված նախադասությունները: Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում-միշտ նույն երազն է իմ սիրտը այրում։
Ինչպես կբացատրես այս միտքը՝ Խաղաղ դաշտերը մութն է համբուրում; Դաշտերում մութ է ։
Ինչպիսին էին Շիրակի դաշտերը, նկարագրի՛ր ըստ բանաստեղծության: Շիրակի դաշտերը շատ գեղեցիկ էին, խաղաղ և պայծառ աստղերով։
Առանձնացրու բնության նկարագրությունը և հոգեվիճակ արտահայտող տողերը:

Նկարագրություն

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,

Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.

Հոգեվիճակ

— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,

— Իմ լքված սրտի կարոտը անծայր։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы