1. Ընդգծված բառերն ու բառակապակցությունները փոխարինի՛ր համապատասխան ածականներով:
Օրինակ`
Երկրին մոտ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին: — Երկրամերձ տարածությունում տիեզերանավի հանդիպեցին:
Հայոց աշխարհում Արարատի դաշտի հարավում, մի հրաշքով լի ու ձեռքով չկերտված կոթող կա: Դա Արարատն է՝ երկինք սլացող-երկնասլաց, մեկուսի լեռների զանգված՝-լեռնազանգված կոնի նմանվող-կոնանման զույգ գագաթներով: Մասիսն ու Սիսը հանգած հրաբուխներ են: Մասիսի ժայռերով պատված-ժայռապատ գագաթը ծածկված է հավերժական ձյունով: Սիսի գագաթի մասը նույնպես քարերով ծածկված-քարածածկ է : Լանջերը կտրտված են ճառագայթի ձև ունեցող ձորակներով ու հեղեղատներով: Լանջերին խոտով առատ-խոտառատ, արոտներ ու թփուտներ կան, ներքևի գոտում՝ այլևայլ թռչուններ ու կենդանիներ: Հնում լեռը հռչակված էր որպես արքաների որսատեղի:
Մասիսը զերծ չի մնացել բնության աղետներից: Նրա հյուսիս-արևելքի լանջի խորխորատը, հայտնի «Մասյաց վիհ» անունով, որ գագաթին մոտ (մերձ) մասում ավելի քան հազար մետր խորություն ունի, առաջացել է երկրաշարժից:
2. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Ա. Սարսափելի, բազմաթիվ, անհրապույր, իսկական, բազմազան, սարսափազդու, փոքրիկ, սուր:
Սարսափազդու թմբկահա փոքրիկ ձկան արձակած որոտը հավանաբար վախեցնում է նրա բազմաթիվ թշնամիներին: Դոդոշաձուկն էլ իսկական բոցմանի սարսափելի սուլիչի սուր ձայն է հանում կարծես թե անհրապույր զուգավորման շրջանում:
Մյուս ձկների արձակած ձայների նշանակության մասին քիչ բան է հայտնի: Իհարկե, կան բազմազան ձկներ էլ, որոնք իսկապես համր են:
Բ. Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
Լամանտինը մի հետաքրքիր կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել գեղեցիկ լեգենդների ջրահարսերի համար: Այս հնագույն կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ լայն մարմինը հենվում է չքնաղ պոչի վրա: Նա բնակվում է ամենատաք մեծ ծովափնյա ջրերում և սնվում է զանազան, բացարձակապես բուսական անվնաս սննդով: Ապրելու համար նա ընտրել է ծանծաղ տեղը, նրան կարելի հանդիպել ծովային հասարակածի երկու կողմերում:
3. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Մագելանի մեծ արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների լայն օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի ուժեղ շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց խելացի գիտնականները շուտով գտան, թե որտե՞ղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ Արևի շարժման ուղղությամբ , ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա երկար ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ:
Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
Լրացուցիչ աշխատանք (տանը)
1.Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան: Երկար էի նրա վրա նայում, բայց հետո որոշեցի մոտենամ։ Ես նրան հարցրեցի, թե՝ ինչու է նա միայնակ նստած և տխրում։ Ինքը ինձ երկար չէր պատասխանում։ Ես նրան հարցրեցի մեկ անգամ էլ, բայց ձայն չկար։ Մի քանի րոպե անց մարդիկ շատացան, բայց ինքը այդպես էլ անշարժ մնացել էր ես որոշեցի մեկ անգամ էլ մոտենամ և տամ նույն հարցը և այս անգամ ինքը կանգնեց և սկսեց ծիծաղեցն էլ մարդկանց անկապ շարժումներով։ Եվ ես երկար մտածելուց հետո հասկացա, որ այդ մարդու իսկական նպատակն էր տալ տարբեր էմոցիաներ մարդկանց, քանի որ կյանքը մեկ անգամ ենք ապրում և պետք է նրան ապրել մարդկանց տրամադրությունը բարձրացնելով։
Оставить комментарий