1.ինչ է նշանակում «ֆիզիկա» բառը։«Ֆիզիկա» բառն առաջացել է հունարեն «ֆյուզիս» բնություն բառից։
2.որն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։ Նրա խնդիրն է բնության ուսումնասիրումը և մարմինների հատկությունները, իրենց փոխազդեցությունը։
3.ինչ է ուսումնասիրում ֆիզիկան։ Տարբեր ֆիզիկական երևույթներ։
4.քննարկել ինչ է բնությունը։ Բնությունը դա այն է ինչ-որ գտնվում է մարդու շրջապատում։
5.ինչ ես հասկանում բնության երևույթ ասելով։ Բնության մեջ գտնվող փոփոխությունները։
6.ինչ է նյութը։ Նյութը դա այն բանն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը
7.թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները։ Ֆիզիկական երևույթներ կոչվում են մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ձայնային, ատոմային և միջուկային երևույթները։
8.ինչ է ֆիզիկական մարմինը: Այն առարկաները, որոնք մեզ են շրջապատում կոչվում է ֆիզիկական մարմին։
9. Բերեք օրինակներ: Սեղան, Աթոռ, համակարգիչ, մահճակալ, դարակներ և այլն։
10.ինչ է մատերիան։ Այն ամենը ինչ գոյություն ունի տիեզերքում՝ անվանում են մատերիա։
11.ինչպես ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին։ Փորձեր կատարելով և դիտելով։
12.ինչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից։ Փորձ կատարելով հաստատվում է վարկածը։
13Ինչ է վարկածը։Ինչ է օրենքը։ Վարկածը ուսումնասիրվող երևույթի մասին արված ենթադրությունն է: Բնության երևույթների մասին փորձերի և դիտումների միջոցով ստացած տվյալները՝ գիտնականները հայտնաբերում են օրենքներ, որոնք բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։
14..Ինչ է նշանակում չափել որևէ ֆիզիկական մեծություն: Չափել ֆիզիկական մեծությունը՝ նշանակում է այն համեմատել նույնատիպ մեծության հետ, որն ընդունված է որպես միավոր։
15.Երկարության հիմնական և այլ միավորները:Չափման գործիք։Որպես երկարության չափման հիմնական միավոր ընդունված 1մ(մետր)Հասկանալի է,որ 1մ-ը կարող է լինել ինչ որ մի մարմնի երկարություն,որոշակի կետերի միջև եղած հեռավորություն,կամ էլ ինչ որ մի բանի որոշակի ժամանակում անցած ճանապարհ: Ավելի ճշգրիտ չափումներ կատարելիս օգտագործում են երկարության չափման ավելի փոքր միավորներ՝1դմ,1սմ,1մմ,1մկմ,1նմ,1Ա: Հաճախ անհրաժեշտ է լինում չափել երկարություններ,որոնք այնքան մեծ են,որ 1մ-ը որպես չափանմուշ օգտագործելըանհարմար է։Չափման արդյունքում թիվը շատ մեծ թ լինում։Անհրաժեշտ է լինում երկարությունների չափման ավելի մեծ միավորներ,քան 1մ-ը: Օրինակ՝. 1ա․մ, 1պկ. 1լուս․տարի և այլն:
16․Երկարության հիմնական և այլ միավորները: Չափման գործիք
17.Ինչ է չափիչ սարքի սանդղակ։ Յուրաքանչյուր սարքի սանդղակի վրա տեղադրված են հավասարաչափ բաշխված գծիկներ և թվեր, որոնք ճշգրիտ կամ մոտավոր ցույց են տալիս ֆիզիկական մեծության չափը:
18․Որն է չափիչ սարքի չափման սահմանը։ Իրա ամենամեծ արժեքը։
19․Ինչն են անվանում սանդղակի բաժամնման արժեք։Երկու հարևան գծիկների միջև ընկած հեռավորությանը անվանում են բաժանման արժեք:
20.Ինչից է կախված չափման սխալը։ Չափման սխալը կախված է չափաքանոնի սխալ դիրքից, ինչպես նաև չափման արդյունքները դիտելիս աչքի ոչ ճիշտ դիրքից։
21.Ինչն են անվանում մեխանիկական շարժում։ Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունն այլ մարմինների նկատմամբ կոչվում է մեխանիկական շարժում:
22.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին։ Ինչի վրա կատարվում է դիրքի փոփոխություն։
23.Ինչն են անվանում նյութական կետ։ Այն մարմինը, որի չափերը կարելի է անտեսել կոչվում է նյութական կետ։
24.Ինչն են անվանում շարժման հետագիծ։ Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը:
25.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ։ Հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
26.Ինչով է տարբերվում հետագիծն անցած
ճանապարհից: Հետագիծ կոչվում է այն գիծը, որով տվյալ հաշվարկման համակարգում շարժվում է մարմինը: Իսկ հետագծի այն տեղամասի երկարությունը, որով շարժվել է մարմինը որոշակի ժամանակամիջոցում, կոչվում է այդ ժամանակամիջոցում մարմնի անցած ճանապարհ:
27.Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ: Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:
28․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ։
շարժման արագություն ՝գրել բանաձևը
v=s/t
29.Ի՞նչ միավորներով է չափվում
արագությունը՝ՄՀ-ում։ մ/վ
30.Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող
մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա
արագությունը ու շարժման ժամանակը,գրել
բանաձևը։ s=vt
Оставить комментарий