Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը: Ազատության մեջ գտնվող թռչունին դժվար է ապրել բանտարկված վանդակում, իսկ վանդակի մեջը թռչունին անսովոր կլինի ազատության մեջ։
Վերնագրիր ստեղծագործությունները: Թռչունը։
Սենյակի վանդակում տանջվում էր բանտարկված թռչունը, ազատը՝ ճախրում էր անտառում։
Հասավ ժամն, ու նրանք հանդիպեցին իրար. այդպես էր ճակատագրի հրամանը։
-Եկ, սիրելիս, միասին թռչենք անտառ,-կանչում է ազատ թռչունը։
-Արի ինձ մոտ, այս վանդակում ապրենք միասին,-ծլվլում է վանդակի գերին։
-Ձողապատ քո վանդակում թևերն իսկ շտկել անհնար է-պատասխանում է թռչունն անտառի։
-Ախ,-ծվում է վանադկի գերին,-երկնքում ձող չկա ինձ համար, որ նստեմ։
-Երգիր, սիրելիս, անտառի երգերից,-աղաչում է ազատ թռչունը։
-Նստիր իմ կողքին, ես կսովորեցնեմ քեզ երգել այնպես, ինչպես ինձ են սովորեցրել,-պատասխանում է վանդակի գերին։
- Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը: Ստեղծագործությունը ուզում էր ասել, որ այն թռչունը որը վանդակի մեջ սաղ կյանք ապրել է նրա համար դժվար է ընդունել ազատությունը, իսկ այնթռչունը, որը գտնվում է ազատության մեջ չէր կարող պատկերացնել իր կյանքը վանդակում։
- Վերնագրիր ստեղծագործությունները: Թռչունները։
-Ախ, ոչ, ոչ, երբեք չի կարելի սովորելով երգել,-ճչում է անտառի թռչունը։
-Վայ ինձ, ես անտառի երգերը չգիտեմ,-ծվում է գերին։
Անհամբեր կրքից բոցավառվում է նրանց սերը, բայց թև-թևի նրանք երբեք չեն թռչելու։
Ու նայում են միմյանց թռչունները վանդակի ձողերի արանքից, բայց իզուր են աշխատում հասկանալ իրար։
Տագնապալի, կրքոտ տենչով թրթռում են նրանք, թևերը թպրտալով հառաչում են՝ <<ավելի մոտ եկ, սիրելիս, մոտ եկ>>։
-Անհնար է, վախենում եմ քո վանդակի փակ դռներից,-ախ է քաշում թռչունն անտառի։
Ու ցավով ծվում է վանդակի գերին.
-Ավա՜ղ, թևերս ուժասպառ են ու մեռած։
Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը:Ստեղծագործության ասելիքն է, որ երբ մեկին Լավություն ես կատարում այն կարող է վատ հետևանքներ ունենա, դրա համար կատարիր մտածված քայլեր։
Վերնագրիր ստեղծագործությունները: Ինչու
Ինչու ճրագը հանգավ։
Ես ծածկեցի նրան իմ ծածկոցով, որ քամուց պաշտպանեմ, դրա համար էլ ճրագը հանգավ։
Ծաղիկն ինչու՞ թառամեց։
Ես անհագ սիրով նրան կրծքիս սեղմեցի, դրա համար էլ ծաղիկը թառամեց։
Ինչու՞ լռեց առուն։
Ես պատվար շինեցի նրա վրա, որ նա ինձ ծառայի, ուստի և լռեց առուն։
Ինչու՞ կտրվեց քնարի լարը։
Ես ուզեցի, որ նա իր ուժից վեր ձայն հանի, դրա համար էլ կտրվեց լարը։
- Որ՞ն է տրված ստեղծագործութունների ասելիքը: Իմաստը նրանում էր, որ աստվածը միշտ քո հետ է։
- Վերնագրիր ստեղծագործությունները: Մի լքիր քո տունը
Մի մարդ, որ ճգնավոր էր ուզում դառնալ, կես-գիշերին աաց.
<<Հասել է ժամը, որ ես թողնեմ տունս ու գնամ որոնեմ աստծուն։ Ա՜խ, ով՞ էր այսքան ժամանակ ինձ պահում այստեղ՝ մոլորության մեջ>>։
<<Ես>>-շշնջաց աստված, բայց մարդու ականջները փակ էին։ ԱՆկողնի մի ծայրում խաղաղ պառկած էր կինը՝ քնած մանուկը ծոցին։
<<Ո՞վ ես դու, որ այսքան ժամանակ ինձ հիմարացրիր ու խաբեցիր>>- ասաց մարդը։
Ձայնը նորից ասաց. <<Ես աստվածն եմ>>, բայց մարդը չլսեց;
Հանկարծ երեխան լաց եղավ քանի մեջ ու ավելի հպվեց մորը։
Եվ հրամայեց աստված՝ <<Սպասիր, պանդույր, մի լքիր քո տունը>>, նա կրկին չլսեց։
Ու Աստված դառնորեն հառաչեց.
<<Ինչո՞ւ է ծառաս ինձ լքում և գնում որոնելու ինձ>>։
Оставьте комментарий