Բան ունեմ ասելու

Առանձնացրո՛ւ կարևոր միտք արտահայտող հատվածները։

Փորձե՛ք չափից շատ բան չուզել, թեև կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, տուն սրտաբեկ մի՛ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք: Կարիքավոր մարդիկ շատ կան. փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք՝ դըպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք՝ տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզելու համար. սարսափելի շատ-գոնե՝ ամեն Սուրբ Ծնունդին,- բայց վատ մի՛ զգացեք դրա համար, որովհետև դուք ավելին ունեք, քան որևէ մեկը:



Оставить комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы