Մաթիլդա գրքի և ֆիլմի քննարկում


Ես ընթերցել եմ ,,Մաթիլդա,, գիրքը, նաև դիտել եմ ֆիլմը։ Ինձ երկու տարբերակները շատ դուր են եկել, բայց ավելի շատ գիրքը, քանի որ այնտեղ ամեն ինչ ավելի մանրամասն էր գրված և այդ պատճառով ավելի հետաքրքիր էր։ Երբ դու ընթերցում ես, քո պատկերացումը և բառապաշարը ավելի է զարգանում։

Ես մասնակցել եմ «Մաթիլդա» ֆիլմի և գրքի քննարկմանը։ Մեզ այնտեղ տալիս էին բազմաթիվ հարցեր, որից մեկը հնչեց այսպես.

-Ո՞ր հերոսն է ձեզ ավելի դուր եկել, իսկ որը՝ ոչ։

Բոլորը պատասխանում էին, որ ընկեր Դագանակը ամենավատն է, ինչպես նաև Մաթիլդայի ընտանիքը, իսկ ես այդ հարցին պատասխանեցի այլ կերպ։

-Ինձ համար ամենալավ հերոսը ընկեր Դագանակն էր, քանի որ, եթե ինքը չլիներ այս գրքում, այն ուղղակի հետաքրքիր չէր լինի, իսկ իմ չսիրած հերոսը, ոչ մեկն է, նրանք բոլորը իրար լրացնում էին։

Մենք այդ քննարկմանը բաժանվել էինք երկու խմբի․ առաջին խմբում նրանք էին, որոնք ավելի շատ հավանել էին գիրքը, իսկ երկրորդ խմբում նրանք, որոնք ավելի հավանել էին ֆիլմը։ Մեկը մյուսին լսելով, լրացնելով և հետաքրքիր պատասխաններ լսելով ավելի շատ եկանք եզրակացության, որ գիրքը ավելի լավն է, բայց բոլորն էլ ունեն իրենց սեփական կարծիքը։ Վերջում մենք բոլորս իրար ծափահարեցինք, ստացանք հյուրասիրություններ և գնացինք դասի։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы