Ուրբաթ-համերգ

Նպատակը՝ պատրաստվել ուրբաթ-համերգին, կարդալ, սովորել և ուսումնասիրել հայերեն երգերի բառերը, տեքստը։

Երգեր ՝

Բասեն բարի
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,
Տղա՛, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Բասեն բարի, Բասեն բարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի,

Աղջի, արի, բռնե, պարի,
Հա՛յ Նուբարի, ջա՛ն Նուբարի, Նուբարի:
Երկու գնա, երեք արի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի,
Տղա, արի, բռնե, պարի,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:
Արի՝ խաղանք էս դոմբարին,
Բասեն բարի, Բասեն բարի,
Ինչքան ուրախ է էս տարին,
Հա՛յ դոմբարի, ջա՛ն դոմբարի, դոմբարի:

Բացատրել բառերը՝ Բասեն, Տարվա առաջին պտուղը՝ միրգը, դոմբարի։
Ներկայացնել ստեղծագործության բովանդակությունը։

Նոր տարի
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:
Հայե՛ր, երբեք չերկմտիք,
Կկատարվի այս ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սրտեն:
Երնեկ թե այս նոր տարին
Վերջ տար հայի ցավերին,
Չարը կորչեր ու բարին
Բուն դներ մեր սրտերին:
Երնեկ թե այս նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ անդաստան:

1. Մգեցված բառերը բացատրիր։ Ուրիշ երկրում, անխելք, մանր։
2. Ո՞վ է այս ստեղծագործության հեղինակը։ Փնտրի՛ր համացանցում։ Ռաֆայել Պատկանյան։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы