Լոնդոնում ցուցադրել են վայրի կենդանիներին, իսկ դիտելու համար գումար են վերցրել կամ շներ ու կատուներ՝ վայրի կենդանիներին կերակրելու համար։
Մի մարդ ցանկացավ շոյել գազաններին. ինքը վերցրեց դրսում շանը և բերեց դեպի գազանանոց։ Նրան թողեցին նայել, իսկ շանը վերցրեցին և քցեցին առյուծին, որպես նախաճաշ։
Շունիկը հավաքեց պոչը և կծկվեց վանդակի անկյունին։ Առյուծը մոտեցավ և հոտոտեց։
Շունիկը պառկեց մեջքի վրա, բարձրացրեց թաթիկները և սկսեց թափահարել պոչիկով։
Առյուծը կպավ նրան թաթով և շրջեց։
Շունը վեր թռավ և կանգնեց առյուծի դիմացը հետևի թաթիկներով։
Երբ տերը գցեց առյուծին միս, առյուծը պոկեց մի մաս և տվեց շանը։
Երեկոյան, երբ առյուծը պառկեց քնելու, շունիկը պառկեց նրա մոտ և դրեց գլուխը նրա թաթիկին։
Այդ օրվանից հետո շունիկը ապրում էր առյուծի հետ մեկ վանդակում, առյուծը երբեք չէր կպնում շանը, քնում էր նրա հետ, և մեկ-մեկ խաղում։
Մեկ օր շան տերը եկավ գազանանոց և տեսավ իր շանը. ինքը ասեց, որ շունը նրանն է և պետք է գազանանոց տերը վերադարձնի շանը։ Գազանանոցի տերը ուզում էր վերցնել շանը, բայց առյուծը ոչ մեկին չէր թողնում շան մոտիկ։
Մեկ տարի հետո շունիկը սատկել էր, առյուծը նրան մոտիկանում էր, չէր ուտում, հոտոտում շանը և կպնում նրան թաթիկով։
Երբ ինքը հասկացավ, որ շունիկը սատկել է սկսեց կրծել վանդակը և վազել դես ու դեն։
Ամբողջ օրը ինքը լաց էր լինում։ Տերը ուզում տանել դուրս սատկած շանը, բայց առյուծը չէր թողնում։
Տերը մտածում էր, որ առյուծը կմոռանա այդ շան մասին, եթե վանդակը գցել ուրիշ մի շանը, տերը գցեց. առյուծը իսկույն նրան կրծեց և մոտիկացավ սատկաց շանը գրկեց նրան և այդպես պառկեց 5 օր։
6-րդ օրը առյուծը սատկեց։
Թարգմանությունը կատարվել է ռուսերենից։
Оставить комментарий