Աշխատանք դասարանում



1. Փակագծում տրված բառերն ու դերանունները գրի´ր համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը բացատրի´ր:
Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):



Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

2. Բացատրի´ր հոգնակի թվով դրված հավաքական գոյականները և դրանցով նախադասություններ կազմի´ր:
Օրինակ`

Հոտեր- ոչխարների խմբեր:

Ժողովուրդներ-մարդկանց խումբ, բանակներ-զինվորների խումբ, դասարաններ-աշակերտների խումբ, երամներ-թռչունների խումբ:

Ժողովուրդները խոսում են իրար հետ և ստեղծում աղմուկ։

Մեր բանակները շատ հզոր են և մտերիմ։

Միջին դպրոցի դասարանները շատ են։

Երկնքով անցան ագռավների երամները։

3. Կարդա՛

Բաղադրյալ գոյականները, որոնց վերջին բաղադրիչը միավանկ արմատ է, երկու ձևով են հոգնակի կազմում: Եթե այդ միավանկ արմատը գոյականի իմաստ ունի (օրինակ՝ դաշտավայր, հեռագիր), ավելանում է –եր վերջավորություն: Իսկ եթե բառավերջի միավանկ արմատը բայարմատ է (օրինակ՝ ժամացույց, վիպագիր), ավելանում է– ներ վերջավորությունը:


Հասարակ գոյականները եզակի թվով գործածելիս կարող են անվանել առանձին առարկաներ և կարող են լինել առարկաների ընդհանուր անուն (օրինակ՝ փիղ ասելով հասկանում ենք և´ մեկ փիղ, և´ փիղ ընդհանրապես):

4. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (տրական հոլովով):

Ընկեր, եղբայր, մարդ, մարդկություն, խոսք, գործ, վերադարձ:

Հավատալ ո՞ւմ : Հավատալ ինչի՞ն:

Հավատալ ընկերոջը։ Հավատալ եղբորը։ Հավատալ մարդուն։ Հավատալ մարդկությանը։ Հավատալ խոսքին։ Հավատալ գործին։ Հավատալ վերադարձին։

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (բացառական հոլովով):
Ընկեր, եղբայր, մարդիկ, հանդիպում, զրույց, հարցուփորձ:

Խուսափել ումի՞ց: Խուսափել ինչի՞ց:

Խուսափել ընկերոջից։ Խուսափել եղբորից։ Խուսափել մարդկանցից։ Խուսափել հանդիպումից։ Խուսափել զրույցից։ Խուսափել հարցուփորձից։

2. Հարցական դերանվան փոխարեն գրի´ր տրված գոյականները՝ պահանջված ձևով (գործիական հոլովով):

Երեխա, աշակերտներ, ընկերներ, գրականություն, մեքենա, սպորտ:

Տարվել ումո՞վ: Հետաքրքրվել ինչո՞վ:

Տարվել երեխայով։ Տարվել աշակերտներով։ Տարվել ընկերներով։ Հետաքրքրվել գրականությամբ։ Հետաքրքրվել մեքենայով։ Հետաքրքրվել սպորտով։

3. Կազմի´ր բառակապակցություններ՝ հարցական դերանունները փոխարինելով գոյականներով:

Պայմանագիր, խոսքեր, համար։

Վկայել ի՞նչ: Վկայել ինչի՞ մասին:

Վկայել պայմանագիրը։ Վկայել խոսքերը։ Վկայել համարը։

Հավատացնել ի՞նչ: Հավատացնել ինչի՞ մասին



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы