Պայքար ինքնավարության համար

Ինչ է աշխարհագիրը։ Հողերի և բնակչության հաշվառում։
Ով է Հազկերտ 2-րդը,ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ: Հազկերտ 2-րդը Պարսկաստանի արքան էր։ Նա ներգրավեց հայ նախարարներին կայսրության արևելյան սահմաններում անվերջանալի արշավանքների մեջ` ընդդեմ հոների։


Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները: Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը: Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդաներից: Դրան հակառակ՝ Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի:


Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները,արդյոք նրանք հասան իրենց նպատակին,ինչպես: Երկու պատերազմներից հետո միևնույն է Հայաստանը իր կրոնը չփոխեց, նա ինքնուրույն պետություն էր։ Ինքը մինչև հաղթանակ կռվում էր ամբողջ ուժով:


Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները,եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները: Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:

Ըստ ինձ եթե Վարդան Մամիկոնյանն վստահեր Վասակ Սյունուն նրանք ուժեղ կդառնային և կկարողանային հաղթել Վարդանանց պատերազմում։ Իսկ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին Սասանյանները կօգտվեին առիթից, որպեսզի Հայերը փոխեին նրանց կրոնը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы