Կյանքը հրաշալի է

Կյանքը շատ տհաճ բան է, բայց այն գեղեցիկ դարձնելը շատ հեշտ է։ Որպեսզի երջանկություն զգաք ձեր մեջ առանց ընդհատումների, նույնիսկ վատ և տխրության պահերին, դուք պետք է կարողանաք բավարարվել ներկայով և ուրախանալ այն բանով, որ «դա կարող էր ավելի վատ լինել»:

Եվ սա դժվար չէ․ երբ լուցկիները վառվում են գրպանումդ, ուրեմն ուրախացիր և շնորհակալություն ասա երկնքին, որ գրպանում փոշի չկա։ Երբ բեկորը մտնում է մատիդ մեջ, ուրախացիր.…«լավ է, որ աչքի մեջ չէ!» Ուրախացիր, որ ձի չես, խոզ չես, էշ չես, գնչուների առաջնորդած արջ չես, բզիկ չես…

Ուրախացիր, որ կաղ չես, կույր չես, խուլ չես, համր չես, ժանտախտ չես… .

Եթե մեկ ատամ է ցավում, ուրեմն ուրախացիր, որ ոչ բոլոր ատամներն են ցավում։

Թարգմանությունը կատարվել է ռուսերենից։

Աղբյուր ութերորդ տեկստը։



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы