Աշխատանք տանը

1. . Ընդգծված բարդ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Ալպինիզմ մարձաձևն իր անունն ստացել է եվրոպական հայտնի լեռնազանգվածից: 1786 թվականին շվեյցարացի երկու ճանապարհորդներ բարձրացան նրա ամենաբարձր գագաթներից մեկը՝ Մոնբլանը: Այդ թվականն էլ համարվում է լեռնային այդ սպորտի ծննդյան տարին:

մարձաձևն-մարզման ձև

եվրոպական-Եվրոպայում գտնվում հայտնի մարդ

լեռնազանգվածից-լեռնային զանգված

շվեյցարացի-Շվեյցարիայում ապրող

ամենաբարձր-ամենից բարձր

լեռնային-լեռներում գտնվող

Ճապոնացի լեռնագնաց Նաոմ Ուեմուրը բոլոր լեռնագագաթները հաղթահարում է մենակ՝ անընկեր:

Ճապոնացի լեռնագնաց – Ճապոնիայում ապրող լեռներ գնացող

լեռնագագաթները– լեռների գագաթները

անընկեր- առանց ընկեր

Անգլիայում արտադրվում է սարք, որը հնարավորություն է տալիս արագ գտնելու այն դահուկորդներին, զբոսաշրջիկներին ու լեռնագնացներին, որոնք լեռներում ընկել են ձյունահյուսքերի մեջ կամ ինչ-որ այլ վտանգի են ենթարկվել:

դահուկորդներին–դահուկ քշողներին

լեռնագնացներին-լեռներով գնացողներին

ձյունահյուսքերի- ձյան հյուսքերի

2. Կարդա՛

Բառակազմական միավորները արմատներն ու ածանցներն են: Բառեր կազմվում են հնչյունափոխված և անհնչյունափոխ արմատներից:

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ՝ տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն, նրանց բաղադրիչների մեջ այլ բառ չի կարող մտնել: Նրանք հենց դրանով են տարբերվում հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին բառային շեշտեր ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

Խոսքում բաղադրյալ բառերը կարող են փոխարինվել հոմանիշ բառակապակցություններով և հակառակը: Դա հարստացնում ու ոճավորում է խոսքը:

Բառի դերը

Բառերի ուղիղ և փոխաբերական տարբեր իմաստների, նրանց ձևաիմաստային խմբերի (հոմանիշներ, հականիշներ, նույնանուններ) գործածությունը գեղեցկացնում ու հարստացնում է խոսքը: Քանի որ խոսքի ոճավորումը կատարվում է բառերով, խոսքում շատ կարևոր է բառընտրությունը (բառի ընտրությունը):

Բարդ բառեր

Բառակապակցություններից առաջացած բարդ բառերը (օրինակ` տանտեր, հորեղբայր, այրուձի) բառային մի շեշտ և մեկ իմաստ ունեն: Նրանք տարբերվում են հիմք դարձած բառակապակցություններից, որոնց մեջ մտնող բառերն առանձին շեշտ ունեն, պահպանում են իրենց բառային իմաստները:

3.Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

4. Պարզի՛ր, թե ընդգծված շաղկապներով նախադասության ո՞ր մասերն են կապվում:

Ուզո՞ւմ եք տեսնել, թե մարդկանց ստեղծած սարքավորումներն ու մեքենաներն ինչպե՛ս են փոխվելու: Նստենք ժամանակի մեր մեքենան, երկու կամ երեք դար առաջ գնանք: Ահա մեր առջև գեղեցիկ ու լայն մի փողոց է: Փողոցի կողքի թմբերը ծածկված են գույնզգույն ծաղիկներով կամ գորգով: Երկնքում պայծառ ու լուսավոր մի ամպ է թրթռում: Պարզում ենք, որ դա արհեստկան արև է: Մարդիկ դրանով կարգավորում են Երկրի կլիման, որպեսզի իրենց կյանքը կախված չլինի բնության քմահաճությունից:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы