Հացը

1. Բացատրի՛ր . ինչպե՞ս ես հասկանում:

Ես հասկացա, որ աշնան մեղմ արևի մեջ ամեն ինչ թախծոտ ու գեղեցիկ է և միակ տգեղը ես եմ, որովհետև ձևացնում եմ, թե գրքի պատճառով չէի ուզում մեր խոզերը փնտրելու գնալ։

Ես հասկանում եմ այս նախադասությամբ, որ տղան շատ լավ գիտեր ինչ մեխ սխալ է նա արել, բայց միևնույն է շարունակում էր ալարել և որպեսզի դա ցույց չտա, ձևացնում էր իբր գրքի պատճառով չէր ուզում գնալ խոզերին փնտրելու:

2. Բացատրի՛ր վերնագիրը:

Վերնագիրը դրված է Հացը, որովհետև հացը դա փոխաբերական իմաստով ապրուստն է, քանի որ ստեղծագործությունում նշված է, որ նրա ընտանիքը աշխատում էր ապրուստ ունենալու համար վերնագիրը այդպես է դրված։

3. Բնութագրի՛ր տղային՝ մեջբերելով համապատասխան հատվածներ պատմվածքից:

Տղան եսասեր էր, ալարկոտ, փորձում էր ամեն ինչում լավը լինել, մտածում էր իր մասին և այլն:

4. Բացատրի՛ր բառերը՝ քիվ, ակ, գողունի, կլանչոց, կածան, խաշամ, տիղմ:

քիվ-հորիզոնական ելուստ, որ դուրս է ձգվում պատի վերին մասից կամ պատուհանների ու դռների վերևից

ակ-աղբյուր

գողունի-թաքուն

կլանչոց-հաչոց

կածան-արահետ

խաշամ-ծառերից թափված աշնան տերևներ

տիղմ-նստվածք ջրերի հատակին

5. Ինչո՞ւ էր հոր համար կարևոր, որ տղան գիրք կարդա և լավ սովորի:

Հոր համար դա կարևոր էր, որովհետև նա ուզում էր, որ տղան կիրթ լինի և դառնա գիտնական:



Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы